«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ևս Բագրատ Սրբազանի հետ Սարդարապատի հուշահամալիրում է։
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ցանկալի կլիներ բախումներից խուսափել, սակայն մենք նախկինում էլ ականատես ենք եղել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն այցելում, օրինակ, «Եռաբլուր»։
«Բռնությունը դարձել է իրենց ձեռագիրը, և որևէ բան իրենց կողմից չի կարելի բացառել։ Մի բան լիարժեք կարելի է բացառել․ մեր կողմից որևիցե բռնություն»,-ասաց գործիչը։
Անդրադառնալով հնարավոր բռնություններին՝ Չալաբյանը շեշտեց․ «Ոստիկաններն էլ երկաթից ռոբոտներ չեն, մարդիկ են։ Մի քանի անգամ էդպիսի բռնարարքների միջոցով բոլորը բարոյալքվելու են, դիմում գրեն, դուրս գան գործից»։
Մանրամասները՝ տեսանյութում։