Ուղիղ եթեր
ՀՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատել միջազգային գործընկերների զորակցությունը ջրհեղեղների կապակցությամբ
copy image url

ՀՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատել միջազգային գործընկերների զորակցությունը ջրհեղեղների կապակցությամբ

Ներքին 11 ամիս առաջ - 20:51 27-05-2024
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել միջազգային գործընկերների և տարբեր երկրների զորակցությունը ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղների հետևանքների կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների կողմից արտահայտված համերաշխությունը Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հորդառատ ջրհեղեղներից հետո, որոնք մարդկային կորուստներ և լուրջ վնաս են հասցրել ենթակառուցվածքներին և բնակելի տարածքներին։ Ընդհանուր վնասը գնահատելուց հետո մենք անհրաժեշտության դեպքում կհամակարգենք ազդեցությունը մեղմացնող միջոցառումները գործընկերների հետ»,-նշել է նա։