Ներքին 2 տարի առաջ - 16:00 25-05-2024

Բարեփոխումների անվան տակ՝ թալան ու կոռուպցիա Երևանի գերեզմանոցներում

«Թաղման բյուրոյի»` «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ տնօրեն Հրաչյա Նազարյանը օրնականացրել է թալանը և զբաղվում է կոռուպցիայով»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ահազանգած քաղաքացին։

Նրա խոսքով՝ «Կենտրոնական գերեզմանատան»-ը հարազատին հուղարկավորելու ժամանակ բախվել է ֆինանսական խնդրի, որը նախորդ տարի ընդունվել է Երևանի քաղաքապետարանի որոշմամբ։

«Ասում են՝ եթե չունեք գումար, ապա միայն վճարեք 130 հազար դրամ՝ տրակտորի համար, 60 հազար դրամ՝ ավազի համար, 26 հազար դրամ՝ տեղի համար, իսկ հետո, երբ կունենաք 350 հազար դրամ, կվճարեք, և մենք ձեր տարածքը կբետոնապատենք։ Սա թալան է, կոռուպցիա, որը բերել են օրենքի դաշտ, ստացվում է՝ չունե՞ս գումար, քո մահացածին մի թաղի, վերջ, այլ տարբերակ չկա։

Գերեզմանատան տնօրենը չի համաձայնվում, որ մահացածի հարազատներն իրենց տրակտորը բերեն, իրենց բետոն թափողին ու գերեզման սարքողին, համաձայնվելու դեպքում հատուկ սահմանափակ ժամեր է տրամադրում, որի ընթացքում անհնար է ամբողջ աշխատանքն իրականացնել, և այս ամենի համար հիմնավոր պատճառներ չունեն»,- նշեց քաղաքացին։

Նա ասաց, որ օրենքում նաև նշված է, որ գերեզմանատան ներսում աշխատանքներ իրականացնելու դեպքում մահացածի բարեկամը պետք է շինարար լինի, որ թույլ տան իրենց միջոցներով ինչ-որ աշխատանքներ իրականացնել, որոնք նույնպես կլինեն հատուկ ժամերի և սահմանափակ։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ տնօրեն Հրաչյա Նազարյանից, Երևանի քաղաքապետարանից էլ մեզ խոստացան, որ Նազարյանը մեզ հետ կապ կհաստատի, սակայն վերջինս այդպես էլ չզանգահարեց մեզ։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան

Ձեզ գուցե հետաքրքրի