Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում այսօր՝ մայիսի 24-ին, հնչում է Վերջին զանգը։ Շրջանավարտներ են համարվում ինչպես 12-րդ դասարանցիները, այնպես էլ 9-րդ դասարանցիները։
Oragir.News-ն այսօր այցելել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոց, որտեղ այսօր տեղի էր ունենում 9-րդ դասարանցիների Վերջին զնագը։
«Այսօր Վերջին դասն է, Վերջին զնագն է, վերջին օրն է դպրոցում, ավարտում ենք, էլ չենք նստի այս նստարաններին։ Այսօր՝ Վերջին դասին, վերջին անգամ կհանձնենք մեր հեռախոսները։ Ավարտվեց 9-ի 2-րդ դասարանի մի շատ սիրուն պատմություն»,- կատակելով ասաց աշակերտներից մեկը։
Դասղեկ Սյուզի Ալեքսանյանն էլ բարի երթ մաղթեց աշակերտներին։
Մանրամասները՝ տեսանյութում