Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:30 24-05-2024

Մեր սիրտը թողնում ենք դպրոցում և հեռանում. թիվ 20 դպրոցի շրջանավարտներ

Այսօր՝ մայիսի 24-ին, հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում հնչելու է «Վերջին զանգ»-ը:
Oragir.News-ն այցելեց Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, որտեղ դպրոցին հրաժեշտ է տալիս 91 շրջանավարտ։

Տոնական արարողությունն անցնում էր դասարաններում, որտեղ շրջանավարտներին բարեմաղթանքներ էին ասում ուսուցիչներն ու հուզված հեռանում դասարաններից։

Մեզ հետ զրույցում դպրոցի շրջանավարտներից մեկն ասաց․
«Մեր հուզմունքը մի կերպ ենք զսպում, դժվար է թողնել դպրոցը։ Մեր սիրտը թողնում ենք դպրոցում և հեռանում»։

Նշենք, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցը, որը նախկինում կրել է Ֆելիքս Ձերժինսկու անունը, ավարտել են հայտնի հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, որոնց թվում է՝ Ռուբեն Վարդանյանը, Աննա Մայիլյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը և այլք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան