Արտաքին 2 տարի առաջ - 20:30 23-05-2024

Եվրահանձնակատարներից մեկը Վրաստանի ղեկավարին սպառնացել է Սլովակիայի վարչապետի ճակատագրով

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ եվրահանձնակատարներից մեկն իրեն սպառնացել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ճակատագրով, այս մասին ասվում է կառավարության ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ։ Փոխանցում է Tert.am-ը։

«Նույնիսկ երկար տարիների շանտաժի ֆոնին ապշեցուցիչ էր եվրահանձնակատարներից մեկի հետ հեռախոսազրույցում հնչած սպառնալիքը։ Նա, մասնավորապես, թվարկեց մի շարք միջոցներ, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան քաղաքական գործիչները «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա վետոն հաղթահարելուց հետո և թվարկելիս նշեց.«Տեսաք՝ ինչ եղավ Ֆիցոյի հետ, պետք է շատ զգույշ լինեք»»,- նշել է Վրաստանի վարչապետը։

Կոբախիձեի խոսքով՝ Թբիլիսին արդեն վարժվել է այլ պետությունների սպառնալիքներին կապված, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունման հետ, սակայն այս անգամ, ըստ նրա, իրավիճակը «առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում»։

Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայիսի 15-ին՝ Գանդլովա քաղաքում կառավարության նիստիցհետո։ Կրակը բացել է 71-ամյա Ջուրաջ Ցինտուլան, երբ վարչապետը մոտեցել է՝ ողջունելու հավաքվածներին։ Վարչապետին դիպել է չորս գնդակ։ Նրա վիճակն այժմ կայունացել է։ Կրակողին տեղում բերման են ենթարկել։

Ֆիցոն բազմիցս դեմ է եղել Ուկրաինային զենք մատակարարելուն, ինչպես նաև հայտարարել է, որ արգելափակելու է այդ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Նա նաև ընդգծել է, որ Սլովակիան այն երկրներից չէ, որոնք շահագրգռված են Ռուսաստանից թշնամի դարձնելու հարցում։

Նշենք, որ անցյալ շաբաթ Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ձայների մեծամասնությամբ ընդունել է, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին օրենքը»։ Փաստաթղթի շուրջ ծավալվող գործընթացն ուղեկցվել է բողոքի ցույցերով, ոստիկանները ցրել են նրանց և բերման են ենթարկել ակտիվիստներին։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան