Ներքին 2 տարի առաջ - 19:50 23-05-2024

Սևանում բախվել են «BMW X5»-ը, «ՎԱԶ 21703»-ն ու «Mercedes»-ը․ կա 5 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 54 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 71-ամյա Աշոտ Բադալյանի վարած «BMW X 5» մակնիշի, 69-ամյա Յուրիկ Սանեյանի վարած «ՎԱԶ 21703» մակնիշի և 48-ամյա Դավիթ Օհանյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդն ու նրա ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 18-ամյա Սիլվա Օ․-ն, 19-ամյա Անի Կ․-ն, 07-ի վարորդն ու նրա ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Սերգեյ Մանասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել էր ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի վրա։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան