Ուղիղ եթեր
Խտրական մոտեցում. 2020-ին Արցախից բռնի տեղահանվածներին անտեսում են, օգնություն չեն տալիս
copy image url

Խտրական մոտեցում. 2020-ին Արցախից բռնի տեղահանվածներին անտեսում են, օգնություն չեն տալիս

Ներքին 1 տարի առաջ - 14:40 23-05-2024
Շարունակվում է Արցախից տեղահանվածների բնակվարձի և կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրով նախատեսված դրամական օգնության չվճարումը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Oragir.News-ը, ապրիլ ամսվա համար նախատեսված «40+10 հազարական» դրամ կազմող օգնությունը մայիսի 13-ի դրությամբ դեռևս չէր վճարվել։

Այդ խնդրի շուրջ Oragir.News-ը ստացավ հերթական ահազանգն Արցախից բռնի տեղահանված իր ընթերցողներից։

«Մենք 2020 թվականի տեղահանված ենք։ Այդ ծրագիրը ընդլայնվեց ապրիլի 15-ի որոշումով։ Եվ արդեն նաև 2020 թվականի տեղահանվածները կարող էին դիմել 40+10 աջակցության համար։ Երբ ծրագրում փորձում ես տվյալներ մուտքագրես, ինքը գրում է, որ դու 100 հազարի շահառու չես կամ օպերատիվ շտաբի ցուցակներում չկաս։ Մենք այս հարցով ապրիլի 18-ին նրանց դիմում ենք գրել, որ չենք կարողանում լրացնել մեր տվյալներն ու դիմումը։ Իսկ նրանք նույն ձևով պատասխանում են, այն ինչը տեսնում ենք լրացնելուց։ Նաև օպերատիվ շտաբի աշխատակիցների հետ կապ ենք հաստատել։ Այդտեղից էլ ասում են, որ մենք բոլորի ցուցակները փոխանցել ենք Սոցապ նախարարություն։ Այսինքն՝ անհիմն ձևով ում ուզում են՝ տալիս են այդ աջակցությունը, ում չեն ուզում՝ չեն տալիս»։

Արցախից բռնի տեղահանված, այժմ Ճամբարակում բնակվող Հովհաննիսյան Ինեսան 3 անչափահաս երեխաների մայր է։ Ամուսինը պատերազմի մասնակից է և վիրավոր։ Ընտանիքի մայրը նաև մարզում աշխատանք չի կարողանում գտնել։

«Ես արդեն երեք ամիս է տան վարձ չեմ կարողանում տալ։ Էլ չասեմ, որ արդեն իմ կոմունալները անջատվելու վրա է։ Ինչի՞ համար դու դիմում ես Սոցապ նախարարություն, պատասխանն այն է, որ գրեք գրավոր։ Է, գրավոր դիմում ես՝ չեն պատասխանում»,- բողոքեց Ինեսան։

Նա նաև հայտնեց, որ այս խնդրով դիմել է նաև Աշխատանքի և սոցալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին, Հայկ Կոնջորյանին, սակայն նրանք ոչնչով չեն օգնել․

«Հենց որևէ համարով զանգում ես Սոցապի թեժ գիծ, ասում է՝ գնա Տարածքային միասնական։ Գնում ես՝ ասում են՝ մենք կապ չունենք, դիմում գրեք։ Տասը դիմում ունեմ գրած, փաստաբանն էլ ունի, որ հասկանանք ինչի հիման վրա են մերժում»,- եզրափակեց Ինեսան։

Հիշեցնենք, որ ըստ Կառավարության սահմանած կարգի՝ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են ապրիլի 15–ից։ Վերջին տվյալներով՝ ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101.848 անձ է հաշվառվել և նույնականացվել։





Ամենից շատ դիտված

16:00 Անարդար տարբերակում. մեկ բարերարին պաշտպանում են, մյուսին՝ ոչ
22:13 Հյուսիսից ստացած դասական «մետոդիչկայով» որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա՝ «մենք մեր ձևով ենք միջամտելու»
22:25 Սևանում որ լկտիաբար քեֆեր էիք անում, ո՞ւմ փողերով ա կառուցվել. մենք էի՞նք չակերտավոր բարերարը. Կարեն Կարապետյան
21:55 Ծանոթացեք, դուք ձեր «վռչոյին» լավ չէիք ճանաչում. իրականը շատ ավելի վատն է. Ռուբեն Մխիթարյան
23:48 Չարիքի իշխանությունը այսօր էլ փորձում է ձերբակալել մեր ժողովրդի արժանավոր զավակ Սամվել Կարապետյանին. «Սրբազան Պայքար»
21:48 Սահմանադրական կարգը տապալված է, ՀՀ-ում գործում է կազմակերպված հանցավոր խումբ՝ Փաշինյանի գլխավորությամբ
12:55 Սամվել Կարապետյանի եղբորորդին այդպես էլ չի հասկացել՝ ինչու են իրենց տարել 6-րդ վարչություն
23:17 Սա բոնուս է՝ ցույց տալու Էրդողանին, թե ինչպես է Փաշինյանը կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները
18:57 Կալուգայի մարզում արտադրության ծավալը գրեթե կրկնակի ավելի է, քան Հայաստանում. նահանգապետը՝ Փաշինյանին
23:39 Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա կարող են քաղաքացիական պատերազմ հրահրել ՀՀ-ում. Հարութ Սասունյան