Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 18:30 22-05-2024

Աստված տա՝ ՔՊ-ն վերանա ընդհանրապես. հարցում

«Վստահեցնում եմ, մի քանի տարի հետո էդ գյուղերը լինելու են օրինակելի գյուղեր: Եվ 2026-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» այնտեղ հաղթելու է շռնդալից ձևով»,- մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի գյուղերի, մասնավորապես Կիրանց գյուղի բնակիչների պահանջներին և իրավունքներին առնչվող խնդրին։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին․ «Ի՞նչ եք կարծում, 2026-ին ՔՊ-ն շռնդալից հաղթանակ տոնելո՞ւ է»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց։

«Աստված տա՝ ՔՊ-ն վերանա ընդհանրապես»,- ասաց մի քաղաքացի։

«Ոնց կարող են հաղթանակ տանել, եթե ամբողջ ազգը իրենց տանել չի կարողանում»,- վրդովված նկատեց մեկ այլ քաղաքացի։

«Դրանք պրծել են, չկան»,- բացականչեց մեկ այլ քաղաքացի։

«Ցանկալի է՝ բազմակարծություն լինի, հույս ունեմ, որ ապագա խորհրդարանը լինելու է ոչ երկբևեռ»,- ցանկություն հայտնեց անցորդներից մեկը։

Հարցվածների մի մասը դժվարացավ կանխատեսումներ անել 2026-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ամեն օր Երևանում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունենում ցույցեր, հանարահավաքներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Շարժման խնդիրներից մեկն առնչվում է ՀՀ վերահսկողության տակ գտնվող գյուղերը թշնամուն հանձնելուն, Տավուշի մարզի սահմանակից գյուղերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
23:25 Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն