Փրկարարները ժայռի վրայից դուրս են բերել շանը
copy image url

Փրկարարները ժայռի վրայից դուրս են բերել շանը

Ներքին 10 ամիս առաջ - 14:49 22-05-2024
Մայիսի 22-ին, ժամը 08:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում նկատել են շան, որը հավանաբար ժայռից ընկել է և չի կարողանում բարձրանալ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դուրս են բերել շանը ժայռի վրայից (մոտ 6 մ)։