Ներքին 2 տարի առաջ - 20:15 21-05-2024

Հայաստանը Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային վարժանքներին

Հայաստանը մասնակցում է Մոլդովայում մայիսի 20-ին մեկնարկած Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) Regex 2024 շտաբային վարժանքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մեկնարկած զորավարժություններն անցկացվում են մայիսի 20-24-ը։ Դրանց մասնակցում են ՆԱՏՕ գործընկեր երկրներից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Բահրեյնի Թագավորության, Մարոկկոյի, Ղազախստանի, Պակիստանի, Թունիսի, Մալթայի, Աֆրիկյան Միության (Գանա և Բենին) մոտ 30 ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոլդովայի ազգային բանակի շտաբի սպաներ։

«Զորավարժությունը կազմակերպվում է Իտալիայի Նեապոլ քաղաքում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության աջակցությամբ և ուղղված է զորավարժությունների պլանավորմանը և անցկացմանը, ճգնաժամային իրավիճակների կառավարմանը, բազմազգ միջավայրում ուժերի փոխգործունակության մակարդակի ամրապնդմանը և գնահատման համար արևմտյան չափանիշներին համապատասխան զինվորականներին պատրաստելուն»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Regex 2024 զորավարժությունը բաղկացած է ընթացիկ տարվա ընթացքում մի քանի աշխատաժողովների կազմակերպումից։

Առաջին սեմինարը տեղի է ունեցել փետրվարի 16-ից մարտի 1-ը, իսկ երկրորդը՝ 2024 թվականի ապրիլի 22-26-ը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան