copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:04 20-05-2024

Երևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը

Անհատ ձեռնարկատեր Անահիտ Քալանթարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Տիչինայի փողոց) իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։