Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:23 19-08-2024

Վերացվել է Շիրակում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

«Սողոյան թորատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, ք․ Գյումրի): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։