Ներքին 2 տարի առաջ - 09:42 20-05-2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը կոչված է վերացնելու Արցախի պետական կառույցները

ReArtsakh տելեգրամյան ալիքը գրում է․

Երևանում «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն» անունով կազմակերպություն կա։ Այսօր հայտարարել են, թե դատապարտում են Ադրբեջանի կրթության նախարարության՝ Արցախի պետական համալսարանը վերանվանելու և այնտեղ ընդունելություն սկսելու որոշումը։ Հայկական մամուլն էլ ակտիվ տարածում է այդ հայտարարությունը՝ առանց խորասուզվելու, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այդ «համահայկական միությունը» և իրականում ինչ խնդիրներ հետապնդում։

Նախ նշենք, որ «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ի նախագահը քպական դավաճան, ինքն իրեն Նավակ ճոճող ու Օմարի արծիվ կոչող Վիլեն Գաբրիելյանն է։ Կարծում ենք՝ սրա կերպարի մասին երկար խոսելու կարիք չկա. բոլորին է պարզ, թե ով է, ինչ է։

Բուն միությունը ստեղծվել է կես տարի առաջ և հայտարարել, թե զբաղվելու է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեր մշակութային, հոգևոր և այլ արժեքների պահպանման խնդիրներով։ Իսկ իրականում այդ «համահայկական միության» ստեղծման նպատակը բոլորովին այլ է եղել։ Ավելի կոնկրետ՝ այն կոչված է վերացնելու Արցախի պետական կառույցները։

Տրամաբանությունը պարզ է։ Քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում ՀՀ նկատմամբ տարածքային պահանջներից՝ Հայաստանի գրեթե ողջ տարածքը կոչելով Արևմտյան Ադրբեջան և ստեղծում է «Արևմտյան Ադրբեջանի» հասարակական-քաղաքական կառույցներ, հայ հանրության մեջ շատ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու՞ է Ադրբեջանին թույլատրված նման կազմակերպություններ ստեղծել, իսկ ՀՀ իշխանություններն արգելում են Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը։ Եվ որպեսզի ոչ ոք չկարողանա ադրբեջանական կառույցների գործոնն օգտագործել որպես Արցախի պետական ինստիտուտների պահպանության փաստարկ, Նիկոլի կառավարությունը որոշել է ադրբեջանցիներին «հակակշռել» Վիլեն Գաբրիելյանի ղեկավարած վերը նշված կազմակերպությամբ։

Այսինքն «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միության հիմնական խնդիրը ոչ թե օկուպացված հայկական տարածքներում մեր ժառանգության պահպանումն է, այլ Արցախի պետական ինստիտուտների ոչնչացումը։ Եվ սա շատ ակնհայտ փաստ է։ Ուստի հորդորում ենք հայկական մամուլին ու հասարակական շրջանակներին անտեսել այդ կազմակերպության գործունեությունը և չդառնալ Արցախի դեմ իրականացվող քաղաքականության իշխանական հերթական գործիքը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան