Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Մամուլ 2 տարի առաջ - 08:45 17-05-2024

Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում լսողի դերում է լինում` համակ ուշադրությամբ լսում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքները, առաջարկներն ու դիտարկումները, սակայն չի բացահայտում իր ծրագիրը՝ բացառությամբ նրա, որ աջակցություն է խնդրում իմպիչմենթի գործընթացի եւ իր թեկնածության հետ կապված: Չի մանրամասնում, թե առաջիկայում ինչ քայլեր է ծրագրում` նույնիսկ այն ժամանակ, երբ ոմանք զգուշորեն հետաքրքրվում են։ Օրինակ, հետաքրքրվում են` ի՞նչ հույսեր կան խորհրդարանում Փաշինյանին անվստահության գործընթաց սկսելու հետ կապված, արդյոք բանակցո՞ւմ է ՔՊ-ականների հետ, հնարավո՞ր է արդյոք նրանցից ոմանց «դարձի բերել»:

Մանավանդ այն փաստից հետո, երբ հարթակից մի քանի ՔՊ-ականի անուն էր հնչեցրել՝ ասելով, թե մոտ է նրանց հետ, եւ դա հետեւանքներ էր ունեցել, գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին, ասելով՝ հույսը ժողովրդի ճնշումն է։ Երեկ ընդդիմադիր շրջանակներում պատգամավոր Գեղամ Նազարյանի անհավասարակշիռ պահվածքից հետո արդեն կասկածներ կային, թե կհաջողվի՞ իմպիչմենթի նախագծի համար պահանջվող 36 ձայնը ստանալ։

Ամենից շատ դիտված