Ներքին 2 տարի առաջ - 22:30 16-05-2024

Ոստիկանների ապօրինությունները հովանավորվում են իշխանության կողմից. Աբգար Պողոսյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանի առաջնորդությամբ անհնազանդության ակցիաներ է իրականացնում Երևանում և այլ բնակավայրերում։ Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանները բիրտ և անհամաչափ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ։ Ոստիկանության գործողությունների վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է փաստաբան Աբգար Պողոսյանի հետ։

«Այս ակցիաները ոստիկանության կողմից իրականացվող բռնություններով էականորեն տարբերվում են անցած բոլոր հակաիշխանական ցույցերից և ընդվզման փորձերից։ Ոստիկանությունը անգամ անկաշկանդ է ապօրինի գործողություններ կատարելու հարցում, և դա կրում է համակարգային բնույթ։ Եթե դա լիներ տեղային 1-2 դրվագ, ապա դրան կարող էինք նայել որպես առանձին դիպված, բայց երբ դա համակարգային բնույթ է կրում, ապա ակնհայտ է, որ դա ունի իշխանական, պետական հովանավորչություն»,-ասում է փաստաբանը։

Պողոսյանն առանձնացնում է դրվագներ, որտեղ ոստիկանների գործողությունների թիրախում ԶԼՄ ներկայացուցիչներն են։

«Չափազանց տարբերվող և սպեցիֆիկ է ոստիկանների կողմից բռնությունները լրագրողների նկատմամբ։ Անկախ Հայաստանում երբևէ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ երբևէ այդքան բռնություններ և ապօրինություններ չեն եղել, ինչքան վերջին տարիներին։ Սրճարանում ծեծ, քաշքշուկներ, վիրավորանքներ, վրաերթի դեպքեր։ Սա աննախադեպ է ժամանակակից աշխարհում, ընդ որում աննախադեպ է այնպիսի պետությունների համար, որոնք շարժվում են ժողովրդավարությամբ, բայց այս ամենը ժողովրդավարության հետ աղերս չունի։ Այս ամենը ընդ որում պատահական չէ, ԶԼՄ ներկայացուցիչները առաջնային թիրախ են ընտրված և դա կոնկրետ նպատակ ունի։ Քանի որ ԶԼՄ ներկայացուցիչները բարձրաձայնում են և ի լուր աշխարհի են դարձնում իշխանության կողմից ապօրինի և հակասահմանադրական գործողությունները։

Ես կարծում եմ, որ սրանով իշխանությունները փորձ են անում որոշակի առումով լռեցնել, որովհետև ԶԼՄ-ն այն կայացած ինստիտուտներից է, որը փուշ է իշխանության կոկորդին»,-շարունակում է Աբգար Պողոսյանի։

Փաստաբանի գնահատմամբ՝ ոստիկանության գործողությունները անմարդկային են։

«Տարրական հարգանք զոհվածի մոր, կանանց նկատմամբ չկա։ Երբ ոստիկանության աշխատակիցը տեսաձայանգրության ընթացքում շարունակում է իր գործողությունները, պատկերացրեք՝ ինչ հանդուգն է այդ կառույցը։

Ոստիկանության թվի մասին խոսելը նույնիսկ անիմաստ է, աննախադեպ մեծ թվով ոստիկաններ են ծառայություն իրականացնում, որից տուժում են քաղաքացիները»:

Պողոսյանի խոսքով՝ ոստիկանների դերը ի սկզբանե այլ է՝ հանցագործությունների կանխում, բայց փսատացի նրանք թողել են իրենց աշխատանքը, լծված են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պաշտպանելու։

«Ոստիկանները երբ զբաղված են մարդկանց լռեցնելով, օրինաչափորեն ավելանում են հանցագործությունների թիվը»,-եզրափակեց փաստաբան Աբգար Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ

Ձեզ գուցե հետաքրքրի