Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:05 14-05-2024

Վահե Ղազարյանը մեծացե՞լ է․ ոստիկանական ինքնագլորներն իրենց գործն արեցին և անհետացան

Նախորդ տարի մայիսին Ոստիկանությունը հայտնել էր, որ այսուհետ Երևանում պարեկները ծառայության են դուրս գալու նոր տեխնիկայով։ Նշվում էր, որ ծառայություն է իրականացվելու նաև էլեկտրական ինքնահավասարակշռվող սեգվեյներով, այլ կերպ ասած՝ ինքնագլորներով։

Ուղիղ 1 տարի է անցել այս հայտարարությունից, սակայն որևէ տեղ սեգվեյներով ծառայություն իրականացնող պարեկների չենք հանդիպում։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Ներքին գործերի նախարարություն և հետաքրքրվել, թե Ոստիկանությունը քանի՞ սեգվեյ է ձեռք բերել, ի՞նչ արժողությամբ, դրանցից քանի՞սն են սարքին, և ինչո՞ւ ծառայություն չի իրականացվում։

«Եթե ծառայություն իրականացվել է, ապա խնդրում ենք նշել, թե կոնկրետ ի՞նչ խախտումներ են արձանագրել սեգվեյներով ծառայություն իրականացրած պարեկայինները (նշեք արձանագրած խախտումների թիվը)»,- նշել էինք գրավոր հարցման մեջ։

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից 1 շաբաթ անց նախ պատասխանել էին, թե տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում:

Լրացուցիչ աշխատանք կատարելուց հետո ՆԳՆ-ից միայն սեգվեյների քանակի և արժեքի վերաբերյալ են մանրամասներ նշել, արձանագրված խախտումների մասին որևէ խոսք չկա։

«ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից ձեռք է բերվել և պարեկային ծառայության հաշվեկշռին է փոխանցվել 6 սեգվեյներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 5.698․800.00 (հինգ միլիոն վեց հարյուր իննսունութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ։ Հայտնում ենք, որ եղանակային պայմաններից ելնելով, սեգվեյներով իրականացվում է սեզոնային ծառայություն: Միաժամանակ հայտնում ենք, որ սեգվեյներով ծառայություն իրականացրած պարեկային ծառայողների կողմից կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների քանակի հաշվառում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում չի իրականացվում»։

Փաստացի՝ մեկ սեգվեյը ՆԳՆ-ն ձեռք է բերել 949.800 դրամով, սակայն որևէ հաշվետվություն չի իրականացվել, որպեսզի քաղաքացիները տեղեկանան, թե ինչի համար են ծառայում իրենց վճարած հարկերից գոյացած գումարով գնված սեգվեյները։ Ստացվում է, որ սա ընդամենը հերթական PR-ն էր, թե Ոստիկանությունում բարեփոխումներ են տեղի ունեցել։ Ընդամենը 1 անգամ Հանրապետության հրապարակում ցուցադրվելուց հետո, ոստիկանական ինքնագլորներն անհետացան։ Տպավորություն է, որ դրանք զուտ ցուցադրական բնույթ են կրում, որպեսզի տոնական օրերին ուրախացնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին