Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:00 13-05-2024

ՔՊ-ականների խայտառակ հայտարարությունների շքերթը շարունակվում է

Փաշինյանի կուսակցությունում Հայ Առքեալական եկեղեցու 1700-ամյա պատմությունը միֆ են համարում, որը պետք է հիմնովին քանդել: Նման խայտառակ հայտարարություն է արել քպ-ական պատգամավոր և առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Նա մեղադրել է եկեղեցուն հայոց պետականությունը կործանելու մեջ։

«Մեր ժողովրդին շատ ծանր ճակատագիր է բաժին հասել։ Բացի նրանից, որ նա պետք է քանդի ավելի քան 100 տարվա առասպելներն ու կարծրատիպերը, որպեսզի լողա այս փոթորկոտ ծովում, փաստորեն դեռ պետք է վերջնականապես և հիմնովին քանդի 1700 տարվա առասպելը, թեև մասամբ դա նրան հաջողվել է պետականություն կերտելով»,- ասել է սույն քպ-ականը։

Տեսնում ենք, որ ինչքան թափ է առնում հակակառավարական շարժումը, այնքան անզուսպ և անթաքույց են դառնում իշխող խմբի իրական մոտեցումներն այն ամենի նկատմամբ, ինչ դարեր շարունակ համարել ենք ազգային արժեքներ։

Մի ժամանակ դրանք անվանվում էին «պատմական» Հայաստան, իսկ հիմա արդեն դա կոչվում է «միֆ, որը պետք է հիմնովին քանդել», ու քանդվում է։

Հայաստանում վերջին 6 տարում իշխող այս խումբն իր կողմից արել է ամեն ինչ, որ ոչ միայն ապամոնտաժվի երկրի պաշտպանական, անվտանգային համակարգը, այլ նաև պղծվի մեր անցյալը, սև գույնով ներկվի ներկան, և թեև ընտրարշավին գոռում էին «ապագա կա՛», բայց ամեն ինչ անում են, որ խոստացված «ապագան» հաստատ հայկական չլինի։

Դրա համար է պայքար մղվում «ՔՊ»-ի դեմ, և ծավալուն պայքար։ Անհնար է, որ իշխանական վարչախումբը չհասկանա իր գլխին կախված վտանգը, և դիմադրում է ամբողջ ուժով։ Այս պահին նա դեռ առավելություն ունի, բայց արդեն՝ ոչ թվական գերակշռություն։ Պետության ղեկավարի աթոռին նստածները հստակ գիտակցում են, որ այս շարժումն էապես տարբերվում է նախորդներից ոչ միայն ապակուսակցական լինելով, այլ պահի օրհասականության գիտակցմամբ հուսահատության վիճակ հասցված ժողովրդի ցասումով։
Եթե, չտա Աստված, այս պայքարն էլ անարդյունավետ լինի, այսինքն Փաշինյանը հիմա էլ չհեռացվի վարչապետի պաշտոնից, ապա կստացվի, որ հասարակության այլևս ոչ մի շերտ ունակ չէ ժողովրդին կազմակերպելու և առաջնորդելու։ Իսկ «իշխանություն» կոչված խումբը սրանից հետո ոչ միայն անպատիժ կիրականացնի Ադրբեջանի բոլոր պահանջները, այլ նաև կզգա իր անվերապահ գերազանցությունը ժողովրդի նկատմամբ։

Սա է, փաստորեն, վերջին հնարավորությունը պահպանելու երկրի պետականության և տարածքային ամբողջականության այս մնացորդները, ուրեմն, այլևս, նահանջելու տեղ չկա։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին