Արտաքին 2 տարի առաջ - 11:47 12-05-2024

Կյանքից հեռացել է Շվեյցարիայի փոխկանցլերը. դա տեղի է ունեցել լեռներում արշավի ժամանակ

Շվեյցարիայի Դաշնային խորհրդի խոսնակ և փոխկանցլեր Անդրե Սիմոնացին մահացել է 55 տարեկանում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդվում է երկրի կառավարական պորտալում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հաղորդում է Tert.am-ը։

Հաղորդարության համաձայն՝ Սիմոնացին մայիսի 10-ին լեռներում արշավի ժամանակ կորցրել է գիտակցությունը, այնուհետև մահացել: Նա ուներ կին և երեք երեխա։

Սիմոնացին 2008 թվականի նոյեմբերին նշանակվել էր Շվեյցարիայի փոխկանցլեր և Դաշնային խորհրդի խոսնակ, մասնակցել է կառավարության նիստերին, արձանագրություններ է վարել և զբաղվել հաղորդակցությունների հարցերով, ղեկավարել է մի քանի գերատեսչություն և նախագահական ծառայությունը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան