«Թայմ-աուտ»՝ պայքարին նորանոր զանգվածներ ներառելու համա՞ր
copy image url

«Թայմ-աուտ»՝ պայքարին նորանոր զանգվածներ ներառելու համա՞ր

Ներքին 1 տարի առաջ - 23:43 10-05-2024
Բագրատ Սրբազանն այսօր հանրահավաքում փաստացի հայտարարեց ակտիվ գործողությունների դադար՝ մինչև կիրակի երեկո։ Այդ ընթացքում, նրա խնդրանքով, պետք է կազմվեն ճանապարհային քարտեզներ՝ պետության հետագա քայլերի մասին։

Դատելով սոցիալական հարթակներում գրառվող արձագանքներից՝ դիմադրությանը մասնակից մարդկանց զգալի մասի մոտ որոշակի հիասթափություն է նկատվում, որը պայմանավորված է նրանց ակտիվության զսպմամբ։

Նկատի առնենք, սակայն, որ մայիսի 9-ին սկսված հանրահավաքային գործընթաց՝ վերաճելով փողոցների փակման և ստանալով զգալի մասշտաբ, իշխանության շրջանակներում հարուցեց խորին անհանգստություն և վախ, որպես հետևանք՝ տեղի ունեցավ ոստիկանական բիրտ ուժի կիրառում։

Ըստ ամենայնի, հնարավոր ագրեսիվ գործողությունները թե՛ բողոքող մարդկանց, և թե՛ իշխանության ուժային կառույցներում մարելու համար է Սրբազանը արգելակող հրահանգ տալիս։ Եթե այս վարկածը ճշմարտությանը մոտ է, ապա Բագրատ արքեպիսկոպոսի կեցվածքը միայն ողջունելի է։

Կա մեկ այլ հնարավոր բացատրություն․ օկուպացված Շուշիից Ադրբեջանի ղեկավարն այսօր Հայաստանին ուղղված սպառնալիքների հերթական շարանը հնչեցրեց։ «Եթե կրկին տեսնենք, որ Հայաստանում ռևանշիստները գլուխ են բարձրացնում, ապա մեզնից ոչ ոք թող չնեղանա։ Բոլորը գիտեն մենք ինչի ենք ունակ, մեր բանակը ինչի է ունակ և մեր կամքը ինչքան ամուր է։ Ոչ ոք մեր դիմաց չի կարող կանգնել», հայտարարեց Ալիևը, որը «ռևանշիզմ» է որակում սկսված Շարժումը։ Եթե զարգացնենք թշնամի պետության ղեկավարի միտքը, ապա ստացվում է, որ Հայաստանում պայքարի ծավալումը հակառակորդ երկրին առիթ է տալիս միջազգային գործընկերությանը հասկացնելու, որ «սահմանազատման» գործընթացը տապալվում է, այլ կերպ ասած՝ բանակցային գործընթացը փակուղի է մտնում, իսկ այդ դեպքում պատերազմի վերսկսումը դառնում է անխուսափելի։

Ուրեմն, հնարավոր է, որ Շարժման ղեկավարները մտավախություն ունեն, որ պայքարը Հայաստանի ներսում կարող է փոխակերպվել սահմանային բախումների, իսկ այդ դեպքում, ցավոք, հայկական ուժերի հաջող պաշտպանությունը մեծ կասկածի տակ է դրված։ Գուցե դրանից ելնելով են պայքարն առաջնորդողներն այսօր անդրադարձել սահմանազատմանը՝ այն ընդհանուր առմամբ համարելով ճիշտ, եթե հաշվի առնվեն նաև Հայաստանի ազգային-պետական շահերը։

Ինչևէ, Սրբազանի հրահանգով, Շարժման ընթացքը տարբերվում է մասնակիցների ակնկալածից։ Հուսանք, որ առաջիկա օրերին կազմակերպական առումով անհրաժեշտ քայլեր կարվեն, որոնք է՛լ ավելի զանգվածային կդարձնեն պայքարը, և, ուրեմն, պայքարող ժողովրդի ներգրավվածությունը ապիկար իշխանության հեռացման պահանջին։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար