Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:00 09-05-2024

Առանց Մայիսի 9-ի խորհրդի՝ հայ ժողովուրդը հետագա չունի

Մայիսի 9-ը Արցախում ուրիշ խորհուրդ ուներ, իսկապես ամենասիրված, ժողովրդական տոներից մեկն էր՝ լի ոգևորությամբ, սեփական արժանապատվության մեծ զգացումով։

Անգամ շրջափակման մեջ՝ անցած տարվա մայիսի 9-ի Եռատոնին, որ երկտոն էր դարձել Շուշիի զավթումից հետո, մարդիկ կիսաքաղց վիճակում էլի չէին զլանում, գնում էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, փորձում օրվան համապատասխան երբեմնի տոնական մթնոլորտի ինչ-որ մաս վերականգնել։

Դրանից ամիսներ անց սկսվեց մեկօրյա դաժան պատերազմը, ինչի արդյունքում հայաթափվեց Արցախը։
2024 թվականի մայիսի 9-ը դիմավորում ենք խորին անհանգստության և տագնապի մեջ․ հայության բնօրրանի ապագան վտանգի տակ է, թշնամու ախորժակը բացված՝ ինչպես երբեք։ Մեր երկիր Մայր Հայաստանն այս վերջին տարիներին դարձել է խնդրող, խաղաղություն մուրացող և այն էլ ումից՝ իր ոխերիմ թշնամուց։
Եթե չսկսեր հանուն Հայրենիքի այս պայքարը, ով գիտի, գուցե Երևանի հրապարակներում մի քանի հոգի դրոշներ պարզեին, փորձելով օրվա խորհուրդն ինչ-որ կերպ արժևորել։ Բայց փառք Աստծո, ժողովուրդը չի համակերպվում իրեն անընդհատ պարտադրվող կապիտուլյացիաների հետ, և հոգևոր ու աշխարհիկ միասնությամբ ցանկանում է կրկին տեր կանգնել իր հաղթանակներին։

Կհաջողի՞ պայքարը, կունենա՞նք արժանապատվության վերականգնում․ դժվար է ասել, բայց ցանկացած վեհ գաղափար պահանջում է նվիրում և հաստատակամություն։ Միայն դա է երաշխավորում անհրաժեշտ արդյունքը։

Մայիսի 9-ը, ցավոք, հիմա անարգված է ու անպատվված։ Եվ իհարկե, պատահական չէ, որ հենց այս օրը պիտի հազարներ դուրս գան հրապարակ ու միակամ գոռան, որ ինչ-որ թվացյալ և կեղծ խոստումների դիմաց չեն ուզում զոհել Հայրենիքը։ Նա, ում համար թանկ է պատիվը՝ պիտի գիտակցի, որ միշտ էլ կարող է այն կորցնել, բայց ոչ վերագտնել, ուրեմն ամեն ինչից կարող ենք մեզ թույլ տալ զրկվել, բայց ոչ պատվից։

Մայիսի 9-ը մեր հաղթանակների խորհրդանիշն է եղել, այդ օրվա խորհուրդը սերնդե-սերունդ է փոխանցվել։ Եվ եթե այսօրվա սերունդը հնարավորություն չունենա դաստիարակվել այդ օրվա ոգով, ուրեմն նա մնալու է ստրուկի կարգավիճակում։

Մեր վաղվա սերնդի արժանապատիվ ապագայի համար է կարևոր Մայիսի 9-ի նշանակության վերականգնումը, ուրեմն պետք է ներդնենք ամբողջ ուժերը և թոթափենք պարտվածի ու գերվածի կապանքները։


Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան

Ձեզ գուցե հետաքրքրի