Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Արշակունյաց պողոտայում իրար են բախվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսն ու տաքսին։
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Տեղում են պարեկները, ուղևորները իջել են ավտոբուսից։