Ներքին 2 տարի առաջ - 16:41 07-05-2024

Փաշինյանը ներկայացրեց տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մանրամասներ

Արցախցիների բնակապահովման ծրագիրն առաջիկայում կընդունվի․ այն բավական ընդարձակ ծրագիր է, մայիսի 7-ին անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ նախատեսված է աջակցություն՝ 3 հիմնական ուղղություններով․
բնակարանի կառուցում,
բնակարանի ձեռքբերում,
գործող հիպոթեքային վարկերի (որոշակի սահմանափակումներով) աջակցում։

Քանի որ կան ընտանիքներ, որ այս ծրագրերին չեն կարող մասնակցել՝ վճարունակության տեսանկյունից, կառավարության ղեկավարի նշմամբ, գործադիրը նաև այս խմբերի ընտանիքների համար է աջակցություն մշակում՝ նախատեսելով սոցիալական, այսինքն որոշակի ժամկետով օգտագործման իրավունքով տրվող բնակարանների, տրամադրում։

Անդրադառնալով արցախցիների համար բնակապահովման ծրագրով նախատեսվող գումարներին՝ Փաշինյանը նշել է, որ մեկ շնչի համար նախատեսվող բազային գումարը կազմում է 3 մլն դրամ, որը գործակիցներով կավելանա ու կհասնի մինչև 5 մլն դրամի, «ըստ բնակավայրերի գոտիավորման», ինչպես հավելել է նա։

Առաջնահերթությունը, բացի զոհվածների ընտանիքներից, կտրվի 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին․ նրանք աջակցություն կստանան առաջին փուլում, մյուսները՝ հետագա փուլերում, թեման եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան