copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 15:30 06-05-2024

GPS-ով սահմանազատումը միայն վնասում է Հայաստանին, սակայն ՀՀ ղեկավարները համաձայն են դրան  

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառ․ կմ սահմաններում։ Դրանից շուրջ 1 տարի հետո Ադրբեջանը հայաթափեղ Արցախը։

Փաշինյանը բազմիցս «համոզմունք» է հայտնել, որ իր հերթին Ադրբեջանն էլ կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 800 քառ․ կմ սահմաններում։ Այս թիվը նա վերցրել էր հանրագիտարաններից, սակայն հետագայում հայտարարեց, որ Ադրբեջանն ունի Հայաստանի մակերեսի մասին «ճշտված» տվյալներ՝ 29 743 քառ․ կմ, ուստի ինքը հիմա այդ տվյալով է առաջնորդվում։

Իրականում Հայաստանի ինքնիշխան տարածքից, տարբեր հաշվարկներով, մոտ 200 քառ․ կմ տարածք է գրավվել, և թշնամին հայտարարում է, որ զորքերն այդտեղից ետ չի քաշելու։ Այսպիսով, փաստացի, Հայաստանի մակերեսը կազմում է լավագույն դեպքում 29 500 քառ․ կմ-ից մի փոքր ավելի։ Եվ հենց այդ տարածքն էլ «սահմանազատվում» է։

Ինչպես օրեր առաջ Հ1-ին տված հարցազրույցում հայտարարել էր Փաշինյանը, «սահմանազատումը» Տավուշում իրականացվում է GPS համակարգի տվյալներով։ Նա ասաց, որ արբանյակային լուսանկարներն արդեն «սահմանազատվող» վայրում համադրելիս պարզվում է, որ այդ լուսանկարներով նշված կոորդինատներում միշտ շեղումներ են արձանագրվում․ իր խոսքով՝ մի դեպքում՝ 15 մետր, մյուսում՝ 40 մետր և այլն։

Թե ինչու են հայ-ադրբեջանական սահմանի «ճշտումներն» ընթանում GPS-ով՝ կարելի է հասկանալ, եթե հիշենք, որ դեռևս 3 տարի առաջ Սյունիքի մարզի Շուռնուխ-Ճակատեն հատվածի «ճշտումներն» արդեն արվել էին այդ համակարգով, և թշնամին այդ եղանակով ստացել էր հայկական մի շարք տարածքներ։ Փաստորեն, փորձը հաջողված էր, քանի որ Ալիևը դրանով խափանեց Հայաստան-Իրան ավտոհաղորդակցությունը՝ այն ուղղելով Տաթև-Աղվանի ճանապարհ, որն առայսօր, անգամ մի քանի խոշոր «վերանորոգումներից» հետո էլ պատրաստ չէ ընդունելու մեծածավալ բեռների փոխադրումը։ Այսինքն, Փաշինյանի կողմից Ադրբեջանին նվիրվեց ռազմավարական մայրուղու կարևոր մի հատված՝ ի վնաս սեփական երկրի շահերի։

Հիմա նույն պրոցեսը, նույն GPS համակարգի միջոցով, գործարկվել է արդեն Տավուշի հատվածում՝ արդեն Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին դնելով հարվածի տակ։ Համակարգը, որը շահագործում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ գործարքային պարտավորություններ ունեցող մասնավոր կազմակերպություն, իր օգտագործման ընթացքում ցույց է տվել, որ աշխատում է կառավարվող շեղումներով։ Պարզ է, որ մեր դեպքում այդ շեղումները չեն մեկնաբանվում Հայաստանի օգտին․ գոնե մինչ այժմ նման «պատահականություն» չի գրանցվել։ Եվ միանգամայն հասկանալի է, որ «շեղումների» առաջացման համար կարող են առաջանալ բազմաթիվ պատճառներ, օրինակ՝ ֆինանսական, որ կտրամադրի Բաքուն։

Ինչպես հայտարարել է ԱԺ նախագահ, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը՝ «հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ սահմանազատումը պետք է կատարվի հնարավորինս արագորեն», հետևաբար GPS-ով իրականացվող՝ մեղմ ասած անբարենպաստ սահմանային ճշտումների վերաբերյալ հայաստանյան ներկա ղեկավարությունն առարկություններ չունի, ինչն այս պարագայում զարմանալի չէ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները