Արտաքին 4 տարի առաջ - 17:33 19-03-2022

ԱՄՆ-ը մտադիր է Ռուսաստանն անջատել GPS-ից. Ռոգոզին

ԱՄՆ-ը պատժամիջոցների շրջանակում դիտարկում է Ռուսաստանին GPS արբանյակային նավիգացիոն համակարգից անջատելու հարցը, հայտարարել է «Ռոսկոսմոս» պետական ​​կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։

«Գիտե՞ք, որ այսօր պատժամիջոցների շրջանակում Միացյալ Նահանգները դիտարկում է Ռուսաստանի Դաշնությունը GPS-նավիգացիայից անջատելու հնարավորությունը: Գիտե՞ք այս մասին: Չգիտեք: Իսկ ես կարող եմ ասել, որ նման հարց է քննարկվում»,- շաբաթ օրը Սամարայում լրագրողներին ասել է Ռոգոզինը։

Ռոգոզինը նշել է, որ Ռուսաստանն ունի արբանյակային նավիգացիոն սեփական համակարգը՝ ԳԼՈՆԱՍ:

Ռոգոզինը հավելել է, որ դրանից չպետք է լարվել: «Ձեզանից յուրաքանչյուրի սմարթֆոնում կա, ես միանգամայն համոզված եմ, ԳԼՈՆԱՍ։ GPS-ն անջատելիս կգործի ԳԼՈՆԱՍ-ը: Այն ունի նույն ճշգրտությունը, ինչ GPS-ը: Ուստի ամեն ինչ կարգին է»,- ասել է «Ռոսկոսմոսի» ղեկավարը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում