Արտաքին 4 տարի առաջ - 18:45 27-06-2022

GPS-տրեկերները ցույց են տալիս, որ ռուս զինվորականները ուկրաինական հացահատիկն ուղարկում են Ղրիմ. BBC  

BBC-ն հրապարակել է հետաքննություն պատերազմի ընթացքում օկուպացված Ուկրաինայի տարածքներից ռուս զինվորականների կողմից հացահատիկի դուրսբերման վերաբերյալ։ Լրագրողները հիմնվում են ֆերմերների պատմությունների վրա, որոնց արտադրանքը դուրս են բերել ռուսները, ինչպես նաև գողացված բեռնատարների GPS-տրեկերների և արբանյակային լուսանկարների տվյալների վրա:

Ուկրաինացի ֆերմերներից մեկը, որը համաձայնել է խոսել լրագրողների հետ, պատմել է, որ ռուսները գրավել են նրա հողատարածքի 80%-ը, որն ընդգրկում էր տասնյակ հազարավոր հեկտար տարածք, և «արդյունաբերական մասշտաբով հացահատիկ են գողանում»։

GPS-տրեկերների տվյալների համաձայն, որը տեղադրված էր այս ֆերմերի հացահատիկ տեղափոխող երկու բեռնատարների վրա, ռուսները մեքենաներն ուղարկել են Ղրիմ: Հունիսյան արբանյակային լուսանկարներում երևում են մի քանի բեռնատարներ հացահատիկի պահման վայրերում: Այնուհետև մեքենաները Կերչի կամրջով ուղարկվել են Դոնի Ռոստով:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում