Արտաքին 2 տարի առաջ - 13:50 01-05-2024

Ալիևը վերահաստատում է՝ Երևանը և Բաքուն միջնորդների կարիք չունեն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև մեկնարկել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատամիջոցները։

Ալիևը շեշտել է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների։

«Սահմանների սահմանազատումը սկսվել է, նույնիսկ սահմանագծման աշխատանքներ են տարվում։ Եվ այս ամենը տեղի է ունենում հենց հիմա՝ իմ ելույթի ժամանակ։ Մեր երկու երկրներին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, որոնք հետապնդում են իրենց նպատակները, չեն ցանկանում օգնել, այլ ցանկանում են միջամտել մեր տարածաշրջանի գործերին՝ իրենց քաղաքական և տնտեսական նպատակներին հասնելու համար։ Ուղղակի նորից ուզում են կրակի վրա յուղ լցնել:Մենք թույլ չենք տա Հարավային Կովկասում հերթական հակամարտության բռնկումը»,- կարծում է նա։

Իլհամ Ալիևի համոզմամբ՝ Բաքուն և Երևանը երեսուն տարվա առճակատումից հետո հստակ հասկանում են, որ խաղաղություն են ուզում Հարավային Կովկասում։

«Իսկ նման խաղաղության կարելի է հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման միջոցով», - հավելել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:02 Դերասան Լևս Դավթյանն ու Սոնա Հակոբյանը սպասում են իրենց առաջնեկին
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան