Ներքին 3 տարի առաջ - 14:33 16-01-2023

Ոչ մի բանի կարիք չունենք, միայն լավ ղեկավարի կարիք ունենք. Մարտակերտի բնակիչ


Այսօր 36-րդ օրն է, ինչ ադրբեջանցի բնապահպաններ ներկայացող մարդկանց մեծաքանակ խմբի կողմից փակված է Բերձորի միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ու կարևորագույն ճանապարհը: 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա գտնվում են շրջափակման մեջ, սննդի ու դեղորայքի պաշարներն արդեն գրեթե սպառված են։

Մարտակերտի բնակիչներից մեկը, ով Oragir.News-ի հետ զրույցում չցանկացավ ներկայանալ, մեր «ինչպե՞ս եք» հարցին սրտնեղած պատասխանեց․ «Նորմալ, ինչպես պետք է լինենք»։

Հարցին, թե այս պահին առաջին անհրաժեշտության պարագաներից և սննդից ինչի՞ կարիք ունեք, պատասխանեց. «Ոչ մի բանի կարիք չունենք, միայն լավ ղեկավարի կարիք ունենք»։

Հարցին, թե դժգո՞հ եք տեղի ղեկավարությունից, ի՞նչն է պատճառը, որ նման կարծիք եք հայտնում, ասաց. «Այն, որ կարողանաք Դուք էլ գաք Ղարաբաղ»։

Հարցրինք Մարտակերտի քաղաքացուն, իսկ ինչի պակաս կա խանութներում, ասաց. «Խանութներում սննդամթերքի պակասի մասին խանութներից ավելի ստույգ կարող եք իմանալ»։

Խոսելով էլեկտրաէներգիայի և ինտերնետի հետ կապված խնդիրներից՝ քաղաքացին ասաց. «Լինում է, որ հոսանքը անջատեն, ինտերնետի հետ կապված խնդիր էլ է լինում, երբ ուզում են՝ միացնում են, երբ ուզում են՝ անջատում են, չեն ուզում՝ չեն անջատում»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը