Ներքին 2 տարի առաջ - 23:17 30-04-2024

Ռոբետ Ղուկասյանը Մեղրու ԲԿ-ի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Սյունիքի մարզպետ Ռոբետ Ղուկասյանը ապրիլի 30-ին «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցներին ներկայացրեց կենտրոնի նորանշանակ տնօրենին։ Այս մասին հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։

Մարզի ղեկավարը նշեց, որ Մեղրու ՏԲԿ-ն պետք է զարգացում ապրի, լինի անհրաժեշտ սարքերով հագեցած ու ամենակարևորը՝ բարձրանա այստեղ մատուցվող ծառայությունների որակը։

Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց նաև ԲԿ-ների դրական ու որակյալ աշխատանքի համար այն պահանջները, որոնք իր համար որոշիչ են և ուղենշային։

«Պետք է ամեն ինչ անել, որ առողջապահական ոլորտը Մեղրիում փայլուն լինի։ Գիտեմ, որ արդեն իսկ կան փոփոխություններ, և շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ դրա համար․ տևական ժամանակ է՝ քաղաքացիներից դժգոհություններ չունենք», - ասաց մարզպետը՝ խնդրելով աշխատել որպես մեկ թիմ։

Ի դեպ, ըստ ցուցանիշների, Մեղրու ՏԲԿ-ից անցած տարվա այս նույն ժամանակահատվածի 1060 հոգու պարագայում այս տարի օգտվել է 1709 հոգի։

Մհեր Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Ռ․Ղուկասյանին՝ վստահության, մարզպետի աշխատակազմի անդամներին՝ ամեն հարցում աջակցելու, բուժանձնակազմին իրեն բարեհամբույր ընդունելու համար։

Նոր տնօրենին շնորհավորեց նաև Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։

Մարզպետը պատասխանեց բժշկական անձնակազմի անդամներին հուզող հարցերին ևս։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան