Ներքին 2 տարի առաջ - 16:31 29-04-2024

Արթուր Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքար. Արսեն Բաբայան

Արթուր Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքար, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արսեն Բաբայանն՝ անդրադառնալով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստին։

«Գլխավոր դատախազին բերել նստացրել են հանձնաժողովի նիստում և քաղաքական իշխանության կարկառուն (ամենատխրահռչակներից գլխավորը) ներկայացուցիչներից մեկը ցուցումներ է տալիս, թե քրեական վարույթը ինչ ուղղությամբ պիտի շարունակվի և որ վարկածը պիտի հաստատվի:

Սա ուղիղ, բացահայտ և ցինիկ միջամտություն է քրեական վարույթին:

Գլխավոր դատախազն էլ փոխարեն սաստի այդ տխրահռչակի զառանցանքը՝ բացատրելով, որ չի կարելի միջամտել, այն էլ այսքան բացահայտ ու ցինիկաբար, շնորհակալություն է հայտնում...

Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը»,- գրել է Բաբայանը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան