Ներքին 5 տարի առաջ - 11:39 11-06-2021

Մի քանի օր առաջ էլ փորձ էին արել սարքել մեկ այլ քրգործ Ռուբեն Խլղաթյանի դեմ, բայց չէր ստացվել Արսեն Բաբայան

Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է երեկ ժամը 22.25-ի սահմաններում, սակայն մինչ այդ փաստացի արգելանքի վերցրել են 17.30-ին, իսկ արձանագրել են 18.30-ին: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանը:

«Տեղի են ունեցել մի շարք խախտումներ, որոնք մենք արդեն ներկայացրել ենք ՄԻՊ-ի գրասենյակ: Փաստաբաններիս մուտքը փորձել են խոչընդոտել: յուրաքանչյուր փաստաբանի մուտքը 45-50 րոպե խոչընդոտել են, մինչեւ կարողացել ենք բարձրանալ ու հանդիպել պարոն Խլղաթյանին: Մեկնաբանում էին, որ ունեն պետի հրաման, որ որեւէ փաստաբանի թույլ չտան բարձրանալ վերեւ: Միայն ՄԻՊ-ի միջամտության շնորհիվ կարողացել ենք հանդիպել պարոն Խլղաթյանին:

Այստեղ ընդհանրապես, իրավաբանության հետ աղերս չունեցող գործընթաց է: Վարույթ իրականացնող մարմինն ակնհայտորեն ուղղորդված է գործում: Պարոն Խլղաթյանը ձերվակալվել է քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի եւ 154.2 հոդվածի երկրորդ մասի կասկածանքով, որը ոչ մի առնչություն չունի պարոն Խլղաթյանի հետ: Այս ամենը նպատակ ունի խոչընդոտելու ընտրություններից առաջ «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը: ՕՊարոն Խլղաթյանը եւս հայտարարել է, որ որեւէ առնչություն չունի կասկածանքի հետ եւ այդ ամենը քաղաքական հետապնդման երանգներ է պարունակում»,-ասաց Պապոյանը:

Իր հերթին «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ Ռուբեն Խլղաթյանի հետ կապված. «Ավելի վաղ՝ մի քանի օր առաջ էլ փորձ էին արել սարքել մեկ այլ քրեական գործ եւ դրանով փորձել նրա գործունեությունը մեր դաշինքի շրջանակներում խոչընդոտել: «Դա չէր ստացվել, սաս էլ չի ստացվելու: Պարզապես մենք այն ժամանակ չէինք խոսել, որովհետեւ սպասում էինք, տեսնենք, թե էլ ինչ կարող են այս կապիտուլյանտներն անել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի