Ներքին 2 տարի առաջ - 19:00 16-04-2024

Դիմակավորված անձինք ոստիկանական մեքենայից հանել, խոշտանգել են Սամվել Վարդանյանին․ մանրամասներ

Երեկ իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել հանրային տրանսպորտում։ Քաղաքացիներից մեկն արգելել է պատգամավորին իջնել տրանսպորտից՝ նրան անվանելով «հակահայ վիժվածք», ինչից հետո Ասլանյանը հրել է տղային։

Դեպքից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է․ «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր, 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:

Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»:

Գրառումը տարածվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջով։

Մեկ այլ իրավիճակում մեկ այլ քաղաքացու վրա թքած բարձրաստիճան պաշտոնյայի նման գրառումը, նաև իշխող կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջով գրառման տարածումը իրավապաշտպանները գնահատում են որպես ուղիղ հրահանգ իրավապահներին։

Իսկապես, սրանից հետո միջադեպին մասնակից տղային՝ Սամվել Վարդանյանին, բերման են ենթարկել։ Վերջինս ոստիկանական մեքենայում եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցողները շարժվելուց 300 մետր հեռավորության վրա բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել միայնակ մեքենայի մեջ: Վայրկյաններ անց երկու քաղաքացիական հագուստով դիմակավորվածներ նրան քարշ տալով իջեցրել են մեքենայից, մութ տարածքում, որտեղ ոչինչ տեսանելի չի եղել, տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը ամենազզվելի ձևով, ապա հետ են տարել ավտոմեքենայի մեջ:

2 րոպե անց ուղեկցող ոստիկանները եկել են՝ ասես ոչինչ չի եղել ու նստել ավտոմեքենան՝ շարունակելով ճանապարհը:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի