Երևան +10°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 19:18 12-04-2024

Պետակա՞ն, թե՞ մասնավոր մանկապարտեզներ․ հասարակության սոցիալական շերտերի տարանջատումը խորանում է

Ընտրել պետական, թե՞ մասնավոր մանկապարտեզ․ այս հարցը ամենայն հավանականությամբ մինչև 3 տարեկան երեխա ունեցող շատ ծնողներին մտահոգող հարցերի շարքից է։ Ի վերջո որն է ավելի հարմար ծնողի համար՝ որոշում է ինքը, սակայն բազմաթիվ դեպքերում ծնողը հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ ինչ-ինչ պատճառներով պետք է ընտրություն կատարի բոլոր անհարմար տարբերակներից ավելի քիչ անհրամարը։

Պետական մանկապարտեզներում տիրող երբեմն անմիխթար պայմանների, մեթոդների ու անձնակազմի սխալ աշխատանքի մասին խոսելը թերևս նորություն չէ, այս մասին բազմից խոսվել է տերբեր հարթակներում, սակայն հարցը վերջանականապես լուծված համարելու համար դեռ շատ անելիքներ կան․ հետևաբար, ասել, թե մոտ ապագայում այս ոլորտում մեծ փոփոխություն կարող է տեղի ունենալ, մեղմ ասած տեղին չէ։

Բազմաթիվ պետական մանկապարտեզները գտնվում են չափազանց վատ վիճակում, պատշաճ կահավորված չեն, չունեն բավարար չափով խաղալիքներ, փոխարենը՝ բազմազան են դաստիարակների վատ վերաբերմունքի մասին հրապարակումները մամուլում։
Սակայն բացի այն, որ մանակապարտեզների զգալի մասը գտնվում է վատ վիճակում, նաև դրանց թիվն է անհամեմատ քիչ՝ երեխաների թվին համեմատ։ Եվ եթե անգամ մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները վերանորոգվեն և պատշաճ պայմաններով հանձնվեն համայնքին, այդ դեպքում ևս խնդիրը վերջնական լուծում չի ստանա։

Պետական մանկապարտեզներ ընդունվելու համար երեխաները հերթագրվում են, իսկ հերթերն էլ հաճախ տևում են սպասվածից ավելի երկար, և երեխան կարող է մեկ տարի բաց թողնել, քանի որ հայտերը շատ են, և այդ տարի հերթը չի հասել իրեն։ Այս իրավիճակում ծնողին (առավել ևս՝ աշխատող ծնողին) մնում է մեկ տարբերակ՝ երեխային տանել մասնավոր մանկապարտեզ, որի վարձավճարը անհամեմատ ավելի թանկ է պետական մանկապարտեզներից, և հարց է, թե որքանով է համապատասխանում ծնողի գրպանին։

Սակայն բացի հերթերն ու դրանցից դուրս մնալը կա ևս մեկ խնդիր․ պետական մանկապարտեզներում երեխաների ընդունելությունը սկսվում է հիմնականում 3 տարեկանից, հազվադեպ մանակապարտեզներ կան, որոնք ընդունում են նաև 2-ից սկսած։ Բայց երբ կինը գնում է երեխայի խնամքի արձակուրդի (ֆիզարձակուրդ), այդ ֆիզարձակուրդը տրամադրվում է երկու տարով, այսինքն՝ ծնողը այսպես թե այնպես գոնե մեկ տարի ստիպված է լինում երեխային տանել մասնավոր մանկապարտեզ, որի վարձավճարը երբեմն կարող է գերազանցել մոր աշխատավարձը։

Մասնավոր մանակապարտեզներում վարձավճարները սկսում են ամսական մոտավորապես 50․000 դրամից մինչև մի քանի հարյուր հազար դրամ։ Այսինքն՝ դրված է այնպիսի գումարային սանդղակ, որը միջին վիճակագրական ընտանիքի համար բավականին բարձր է, և բազմաթիվ ընտանիքներ ի վիճակի չեն վճարել։

Եթե օրինակ դիտարկենք, միջին գնային սեգմենտ ունեցող մասանավոր մանկապարտեզի վարձավճարի տարեկան հանրագումարը, ամսական դիցուք՝ 100.000 դրամ սահմանելով, ստացվում է 1.200.000 դրամ, որը, ի դեպ, ՀՀ-ում գործող բազմաթիվ պետական բուհերի վարձավճարների կրկնակին է։ Ստացվում է, որ մասնավոր մանակապարտեզում սովորելը ավելի թանկ է, քան բուհում։

Սակայն ինչն է մասնավոր մանակապարտեզներում այդ գնային սեգմենտը ձևավորում՝ հայտնի չէ, հայտնի չէ նաև, թե ինչ լծակով է այդ ամենը կարգավորվում, թե որ մանակապարտեզ հաճախելը ի՞նչ արժեք պետք է ունենա, և թե ինչի՞ համար է մի մանակապարտեզում վարձավճարը դիցուք 50․000 դրամ, մյուսում՝ 100.000 կամ 300.000 դրամ։ Ի՞նչ են անում երեխաները այդ հաստատություններում, այդ արժեքին համապատասխան։

Ուսումնասիրելով տարբեր մասնավոր մանկապարտեզների սոցիալական էջերը, կարելի է ասել, որ հայտարարություններում և գովազդներում, որտեղ ներկայացվում է գործունեության մասին մանրամասներ, գրեթե ամեն ինչ նույնն է․ Սովորեցնում են տարբեր լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և այլն։ Ինչպես նաև մասնավոր մանկապարտեզների մեծ մասում երեխաներին դասավանդվում են առարկաներ, որոնք դուրս են պետականի ծրագրից։ Երեխաներն բացի օտար լեզուներից անցնում են պար, երգեցողություն, վարվեցողության կանոններ, տրամաբանւթյուն, կեցվածք, էթիկա և այլն։ Սակայն ուսումնասիրելով մասնավոր մանակապարտեզներում երեխաների տարիքային շեմը՝ պարզ է դառնում, որ իրականում այդ տարիքի երեխային ինչ-որ լեզու սովորացնելը աբսուրդային է, քանի որ այդ տարիքի երեխաների մեծամասնությունը անգամ հայերենին դժվարությումբ են տիրապետում։

Ծնողների կողմից որպես մասնավոր մանկապարտեզի առավելություն նշվում է այն հանգամանքը, որ մատուցվող սնունդը ավելի բարձրորակ է և հատկապես դժվարությամբ սնվող երեխաների համար ավելի շատ ընտրանի կա, քան պետականներում։ Բացի այդ, ի տարբերություն պետականի՝ մասնավորում հիմնականում սնունդը տրամադրում են օրական 4 անգամ՝ կախված երեխայի մանկապարտեզում մնալու ժամաքանակից։ Ինչպես նաև, շատ մասնավոր մանակապարտեզներում ծնողներն ունեն հնարավորություն տեղադրված տեսախցիկների միջոցով տանից հետևել երեխայի տեղաշարժին․ թե ինչով է զբաղված, ինչպես են այնտեղ վերաբերվում երեխային և այլն։

Սակայն այս առումով 2023 թվականի տարեվերջին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ քննարկվում է պետական մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու հարցը․

«Այդտեղ նաև որոշակիորեն խրախուսելու ենք, որ մանակապարտեզների անձնակազմերը ատեստավորվեն ինչ-որ մի փուլում: Դա քննարկումների փուլում է ԿԳՄՍՆ-ի հետ: Մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու հարցը քննարկվում է, հնարավոր է, որ դա իրականացվի: Մենք ուսումնասիրում ենք նաև հաջողակ մասնավոր մանկապարտեզների փորձը և նրանցից սովորելու բաներ ունենք: Մեթոդաբանության տեսանկյունից, այո, որոշ բաներ փոխվելու են»,-նշել էր Ավինյանը։

Երեւանում այժմ գործում է 162 պետական եւ 60-ից ավելի մասնավոր մանկապարտեզ։

Բոլոր պետական մանկապարտեզներում սահմանված է հստակ ժամային գրաֆիկ՝ երեխաները գալիս են առավոտյան 8:30 եւ տուն վերադառնում՝ 17:30։ Խմբերում երեխաների քանակը 30-33 է, իսկ նրանց հետեվող աշխատակիցները 2-ն են՝ դաստիարակը և դայակը։

Մասնավոր մանկապարտեզներում պատկերն այլ է. երեխաներին կարող են ընդունել 1,4-1,5 տարեկանից։ Այստեղ արդեն ծնողները ունեն գրաֆիկի առումով ընտրության լայն հնարավորություն։ Մասնավոր մանկապարտեզների հիմնական մասը գործում են առավոտյան ժամը 8։30-ից մինչեւ երեկոյան 9-ը, եւ ծնողն ինքը կարող է ընտրել՝ երբ եւ որքան ժամանակով երեխային թողնել հաստատությունում։ Մասնավոր մանկապարտեզների յուրաքանչյուր խմբում երեխաների քանակը մոտավորապես 15-ն է, իսկ աշխատակիցների քանակը՝ կախված հաստատությունից, սակայն ավելի շատ քան պետական հաստատություններում։

Պետական մանկապարտեզներում սահմանված է հստակ աշխատավարձ՝ 103,000 դրամ։ Աշխատակիցները 5 տարին մեկ անգամ պարտադիր կերպով անցնում են վերապատրաստումներ։ Եւ ըստ վերջերս հաստատված կարգի՝ դաստիարակները աշխատանքի ընդունման համար պետք է հանձնեն պետական քննություն՝ անկախ աշխատանքային փորձից եւ ստացած կրթությունից։ Երեխաների համար գործում են հստակ տարիքային ծրագրեր եւ չափորորշիչներ, որոնք ենթակա չեն փոփոխման։ Իսկ մասնավոր մանկապարտեզներում աշխատակիցների համար աշխատանքային պայմաններն ավելի բարենպաստ են: Աշխատավարձի չափը կարող է վերանայվել և, ի տարբերություն պետականի, և շատ ավելի բարձր լինել: Իսկ այն խստացումները, որոնք կան պետականներում, իկարկե, մասնավորներում չեն գործում։

Ամփոփելով, կարելի է ասել, որ այս կերպ ձևավորվում է ևս մեկ առիթ հասարակությունում տարանջատելու հարուստներին աղքատներից։ Մեր հասարակության մեջ գնալով խորանում է այդ տարանջատումները և այս ամենը սկսում է ձևավորվել հենց մանակապարտեզից։Այսպիսի ահռելի տարբերությունները մանկապարտեզներում երեխաների մոտ մանկուց ձևավորում են մարդկանց խավեր բաժանելու բնավորություն։ Ի վերջո, թե՛ պետական և թե՛ մասնավոր մանկապարտեզներ հաճախած երեխաները միասին դպրոց են հաճախում, որտեղ նրանց տարբերությունները ավելի ակնառու կարող են դառնալ։

Մանուշակ Մելքոնյան