copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:35 27-08-2024

ԵԱՏՄ-ն փակել է Ադրբեջանից ալյումինե շերտերի ներկրման շրջանցիկ երթուղիները

ԵՏՀ Կոլեգիան փոփոխություններ է կատարել Ադրբեջանից և Չինաստանից ԵԱՏՄ ներկրվող ալյումինե շերտերի համար հակադեմպինգային մաքսատուրք սահմանելու 2020 թվականի որոշման մեջ։

Որոշումն ընդունվել է հակադեմպինգային հետաքննության արդյունքներով (այսինքն՝ գների չհիմնավորված նվազեցման համար)՝ Ռուսաստանի Դաշնության ալյումին արտադրողների, մատակարարողների և սպառողների ասոցիացիայի հայտարարության հիման վրա։