Ներքին 2 տարի առաջ - 10:50 15-09-2023

Ավինյանն ընտրվելուց հետո փուռը կտա մանկապարտեզներ սեփականաշնորհած Չոռնի Գագոյին

Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով Հայաստանում դպրոցների և մանկապարտեզների կառուցման ընթացքը, նաև անդրադարձավ դատախազությունում քննվող՝ Երևանում գտնվող 24 առանձին մանկապարտեզի սեփականաշնորհման վերաբերյալ գործերին և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց այդ գործերի ընթացքով։ Աննա Վարդապետյան էլ հայտարարեց, որ մանկապարտեզներ սեփականաշնորհողները նպատակ են ունեցել տարածքները բիզնես նպատակով օգտագործել, քանի որ դրանք գտնվել են բիզնես տեսանկյունից Երևան քաղաքի եկամտաբեր հատվածներում։

Oragir.News-ի տեղեկություններով վերոնշյալ մանկապարտեզների մեծ մասին տիրացել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը՝ «Չոռնի Գագոն»։ Նշենք, որ նախադպրոցական հաստատությունների տարածքները սեփականաշնորհելու հետ Գագիկ Բեգլարյանի անունը կապել էր նաև դատախազությունը և այդ առնչությամբ քրեական գործեր ևս հարուցված են։

Հատկանշական է, որ թե Գագիկ Բեգլարյանի կողմից, թե այլոց կողմից յուրացված մանկապարտեզները, չնայած հարուցված բազմաթիվ գործերի, դեռևս Երևանին չեն վերադարձվել, ոչ էլ համարժեք փոխհատուցում է տրամադրվել։

Բացահայտումներն ու պատժամիջոցները հապաղում են թերևս մեկ պատճառով․ ՔՊ-ն շարունակում է համագործակցությունը նախկին սևերի հետ։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երևանի ավագանու ընտրություններին Գագիկ Բեգլարյանն ակտիվորեն աջակցում է ՔՊ-ին: Մասնավորապես, Բեգլարյանը Կենտրոն համայնքում ՔՊ-ի համար ձայներ հավաքելու գործին է լծվել։ Ինչ խոսք, զավեշտալի է, որ իշխանության հալածանքների տակ ընկած գործիչը կարող է մասնակցել այդ նույն ուժի համար քվե ապահովելու գործին։

Նշենք, որ սա զարմանք առաջ բերող միակ դեպքը չէ։ Oragir.News-ին հայտնի էր դարձել նաև, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Գագիկ Բեգլարյանը հանդիպել էր Օղակաձև այգու 5-րդ հատվածի սրճարանների սեփականատերերի հետ, խնդրել, որ ամեն սեփականատեր իր տարածքից մի բան քանդի՝ դրա դիմաց ինչ-որ բաներ խոստանալով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը