Ներքին 2 տարի առաջ - 19:40 10-04-2024

Ստիպված ենք հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից․ «ՌԻԴ» ընկերություն

«ՌԻԴ» ընկերությունը հայտնում է Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից հրաժարվելու իր որոշման մասին։

«Չնայած այս նախաձեռնությանը մեր նվիրվածությանը և ջանքերին, անցած 5 տարվա ընթացքում մենք այդպես էլ չկարողացանք ստանալ տեղական իշխանություններից անհրաժեշտ հավանությունը՝ չնայած ներկայացված բազմաթիվ նախագծերին:

5 տարի առաջ, երբ սկսեցինք այս ծրագիրը, մանկական երկաթուղու վերականգնման հետ կապված շատ հույսեր կային։ «ՌԻԴ» ընկերությունը լի էր վճռականությամբ և ոգևորությամբ՝ ձեռք բերելով կառավարող ընկերության բաժնետոմսերի 60%-ը։ Սակայն այս տարիների ընթացքում, չնայած լավագույն ջանքերին, մենք չկարողացանք համաձայնության ստանալ և սկսել վերակառուցման գործընթացը, ուստի ստիպված ենք վերադարձնել այդ բաժնետոմսերը:

Մանկական երկաթուղին Երևանում առանձնահատուկ նշանակություն ունի երևանցիների բազմաթիվ սերունդների համար։ Այն եզակի վայր է, որտեղ երեխաներն ու մեծահասակները տասնամյակներ շարունակ վայելել են բնության գեղեցկությունը և ճանապարհորդել մանկական գնացքով: Սակայն վերջին տարիներին այն զգալի կորուստներ է կրել և ընկել սարսափելի վիճակի մեջ։

Մանկական երկաթուղու և դրա հարակից պուրակի վերակառուցումը մենք դիտեցինք որպես հնարավորություն՝ վերականգնելու այս բացառիկ վայրի նախկին փառքը և գրավիչ դարձնելու այն նոր սերնդի համար։

Սակայն ստեղծված իրավիճակում, երբ նույնիսկ նման կարևոր նախագծերը, ինչպիսին այս մեկն է, տարիներ շարունակ չեն համաձայնեցվում տեղական իշխանությունների կողմից, մենք ստիպված ենք խոստովանել, որ մեր մեծ նախագծին վիճակված չէ իրականանալ։

Այսօր մենք տխուր ենք տեսնելով, թե ինչպես է ավերակների վերածվում այն այգին, որը ժամանակին երեխաների ուրախության և զվարճանքի վայր էր։

Մենք չենք կարող պատասխանատվություն կրել այս իրավիճակի համար։

Ուստի դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ մեր պատմության անբաժանելի մաս կազմող մանկական երկաթուղին նման անկման մեջ չթողնելու հորդորով։

Հույս ունենք, որ ապագայում կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ և կհայտնվեն այլ ընկերություններ, որոնք նույն ջանասիրությամբ ու նվիրումով կմոտենան Երևանի մանկական երկաթուղու վերակառուցմանը»,- նշված է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին