Միտք Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 12:59 02-04-2024

Հայաստանի դեմ ագրեսիա սկսելու համար Ալիևը ստանում է նաև Արևմուտքի համաձայնությունը

Ադրբեջանի հնարավոր հարձակմանը նախորդող տեղեկատվա-քարոզչական բաղադրիչն ակտիվանում է ժամ առ ժամ։

Եթե վերջին օրերին հաղորդագրություններ էին տարածվում, որ հայկական զինուժը «կուտակումներ» է իրականացնում սահմանագծի տարբեր ուղղություններով (իսկ հիմնականում նշվում էր Նախիջևանի ուղղությունը – հեղ․), ապա այսօր արդեն խոսքը գնում է «հայկական դիրքերից ադրբեջանական հենակետերի գնդակոծության» մասին։

Նշվում են «Արազդայանի շրջանի Դավալուի», «Ղարաքիլիսայի շրջանի Սայբալուի» և Նախիջևանի Սադարակի ու Շահբուզի ուղղություններով ապրիլի 1-ի երեկոյան տեղի ունեցած հրաձգությունների մասին։
Հայկական կողմը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած լուրերը՝ իր հերթին տեղեկացնելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Որպես լրացուցիչ տեղեկատվական գրոհ՝ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ, որը վերաբերում է «Առանձին համազորային բանակի» (որը տեղակայված է Նախիջևանում – հեղ․) հատուկ ստորաբաժանումների անցկացրած մարտավարական վարժանքներին։

Իրավիճակը զարգանում է սրընթաց՝ հայ-ռուսական հարաբերությունները հանուն թվացյալ «եվրոատլանտյան մերձեցման» զոհաբերելու ֆոնին։ Եվ, իհարկե, Ռուսաստանի իմացությամբ, անգամ գուցե մասնակցությամբ՝ որպես իրեն «2 աթոռի վրա միաժամանակ նստել կարողացող» Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանք։

Համենայն դեպս, Ռուսաստանի հետ սրընթաց վատացող հարաբերությունները Կրեմլին արդեն վաղուց իրավունք են տվել Հայաստանի հաշվով «լվանալ ձեռքերը»։ Այսպիսով, Հայաստանը չի կարող հույս դնել ռուսական հովանավորության վրա։ Արևմտյան պաշտպանության հեռանկարներն այնքան մշուշոտ և անընկալելի են, որ հնարավոր չէ լրջորեն հաշվարկել դրանց իրացման վրա։ Այսպես, ԱՄՆ պետքարտուղարության պարզաբանումը, թե ՀՀ-ԵՄ-ԱՄՆ առաջիկա հանդիպմանը կքննարկվեն «Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան», ինչպես նաև բարեփոխումները «ժողովրդավարության և օրենքի գերակայության» ոլորտում»,-ուղղված է հանդիպման առիթով անհանգստություն հայտնած Ադրբեջանին և նշանակում է, որ կոնկրետ անվտանգային ուղղությամբ Արևմուտքը Հայաստանի հետ քննարկելու, առավել ևս իրավիճակային բարելավման որևէ բան չունի։

Հենց սա է պատճառը, որ Ադրբեջանն ակտիվացրել է տեղեկատվական բաղադրիչն այն հաշվարկով, որ եթե նախկինում ուներ միայն ռուսական կողմի համաձայնությունը՝ ապա հիմա, փաստորեն, կա նաև արևմտյան բևեռի՝ Հայաստանին պատժելու ծրագրին գոնե չառարկելու հանգամանքը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան
16:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան

Ձեզ գուցե հետաքրքրի