Ներքին 2 տարի առաջ - 23:51 29-03-2024

Երևանը զրկվում է բնական թոքերից՝ ստանալով արհեստական շնչառություն․ վաղվանից կսկեն բողոքի ակցիաներ

Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«SOS.
Երևանը զրկվում է բնական թոքերից` ստանալով արհեստական շնչառություն։

Վաղվանից սկսո՛ւմ ենք գործողություններ։

Ծառերը կանգնած են մահանում...

Անգամ Քրիստոսի հրաշափառ Սբ. Հարության տոնը, կարծես չի խանգարում, որ մի քանի կիսագրագետներ շարունակեն ծառերի սպանդը վաղվանից:

Խոսքը Երևանում իրականացվող և արդեն սպառնալից չափերի հասնող մի բազմաքայլ օպերացիայի մասին է, որի հետևանքով , այսպես կոչված` ծառափոխության պատրվակով կտրվում կամ արմատախիլ են արվում մայրաքաղաքի մեծ և առողջ ծառերը։ Երևանցուն հրամցվում են ծառատեսակներ, որոնք մեր պայմաններում կենսունակ են ոչ թե որպես բույս, այլ` որպես կոռուպցիայի վտանգավոր աղբյուր։

Մամուլի տարբեր հրապարակումների համաձայն, ինչպես նաև ըստ իսկապես գիտակ և անկողմնակալ մասնագետների` Երևանում ծառափոխության, իրականում` ծառասպանդի գործընթացը համապատասխան օղակների ու կառույցների պատշաճ փորձաքննություն չի անցել։ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը չեն տեղեկացվել այդ «ծրագրի» մասին։

Իսկ քաղաքային իշխանության այն կառույցը, որը գործընթացի անմիջական պատասխանատուն և իրականացնողն է, շարունակում է մնալ կոռուպցիոն սկանդալների կիզակետում։

Սիրելի երևանցիներ, այս պահին կտրվել է շուրջ 200 ծառ, բայց կատարյալ ԱՂԵՏԸ դեռ առջեևում է` հաշվի առնելով, որ նախատեսված է կտրել, այսինքն` Ոչնչացնել ևս շուրջ 3 0 0 0 ծառ։

Սա նշանակում է անապատացնել Երևանը, #երևանցուն թողնել շոգին դեմ հանդիման, կենսոլորտը ձևախեղել, այն էլ աստիճանաբար բարձրացող ջերմաստիճանի պայմաններում:

Սա հարված է ոչ միայն մեր առողջությանը, կոլորիտին ու նկարագրին, այլև մեր ինքնասիրությանը:

Երևանի էկոլոգիայի վրա հարձակումը կանխելու համար նախաձեռնում ենք ստեղծել արագ արձագանքման կենտրոն, որը գործնական քայլերով է արձագանքելու քաղաքային իշխանության կողմից Երևանը ծառազրկման անթուլատրելի քայլերին:

Այս խնդրով մտահոգ բոլոր մեր հայրենակիցներին, քաղաքական ու ապաքաղաքական ուժերին, հասարակական ու մշակութային գործիչներին, ուսանողներին ու մտավորականներին հրավիրում ենք միանալ մեզ` միասին կանգնեցնելու Երևանին սպառնացող բնապահպանական աղետը։

Ոչ թե վաղն է ուշ լինելու, այլ արդեն իսկ ուշանում ենք այսօր։

Պայքարին միանալու, մանրամասների կամ մտքերով կիսվելու համար կապ հաստատեք մեզ հետ»:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով

Ձեզ գուցե հետաքրքրի