Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:20 27-03-2024

Գրողների և նկարիչների միությունները տեղյակ չեն՝ ArtNexus-ից դրամաշնորհ ստացե՞լ են, թե՞ ոչ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 16-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է «The Swedish Arts Grants Committee» կազմակերպության պատվիրակությանը՝ արվեստի դրամաշնորհների կոմիտեի բաժնի ղեկավար Մագնուս Կիրխհոֆի գլխավորությամբ, անդրադարձել «ArtNexus» դրամաշնորհայի ծրագրի շրջանակում մշակութային համագործակցությանը։ Ծրագրի նպատակն է նպաստել մասնագիտական կարողությունների զարգացմանը և խթանել երկխոսությունը արվեստի ու մշակույթի գործիչների և պետական դերակատարների միջև։

Oragir.News-ը կապ հաստատեց Հայաստանի գրողների, նկարիչների, կոմպոզիտորների միությունների հետ՝ պարզելու համար, արդյոք իրենց միությունն օգտվե՞լ է ArtNexus-ի դրամաշնորհներից։

Գրողների միության քարտուղար Նորեկ Գասպարյանը մեզ հայտնեց, որ իրենք տեղյակ չեն այդ մասին։ Տեղյակ կլինի միայն գրողների միության նախագահը՝ ով տեղում չէր։

Նկարիչների միության ընդունարանի աշխատակիցն ասաց, որ իրենց նախագահը նույնպես տեղում չէ, իսկ կոմպոզիտորների միությունը չպատասխանեց մեր զանգերին։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարը ողջունել էր շվեդական պատվիրակությանը և ընդգծել, որ «ArtNexus» ծրագիրը Հայաստանում հաջողությամբ ծառայում է իր նպատակին՝ հնարավորություն ընձեռնելով կիսելու լավագույն փորձը, նպաստելու մշակութային հաստատությունների և անհատ արվեստագետների կարողությունների զարգացմանը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում