Ներքին 2 տարի առաջ - 20:50 23-03-2024

«Փակ շուկայի» գետնանցումը կրկին փակ է

Փետրվարի 24-ին «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը, որի բացումը մեծ շուքով կատարել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ողողվել էր ջրով:

Քաղաքացիների տեղաշարժն արգելվել էր: Գետնանցումը հիմա կրկին քանդում ու նորոգում են, միայն պատասխանատուները չեն պատժվել ու պատասխանատվության չեն ենթարկվել:

Հիշեցնենք, որ գետնանցումն անմխիթար վիճակում էր նաև վերանորոգումից առաջ: