Մամուլ 2 տարի առաջ - 07:48 22-03-2024

Ռեկտորը դարձավ Քաղշին կոմիտեի ղեկավար. հանդերձարանից պոկված կախիչների հետքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեկ, կառավարության որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվեց Եղիազար Վարդանյանը։ ArmLur.am-ը գրել էր, որ Եղիազար Վարդանյանը Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորն էր եւ այդ պաշտոնը լքել է Նիկոլ Փաշինյանի առաջարկով։

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր հունվարի 4-ից. հունվարի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Հագվի բնակավայրի նորակառույց մոդուլային դպրոց, որտեղ հանդերձարանի կախիչը պոկեց, դժգոհեց, Քաղշին նախագահ Արմեն Ղուլարյանն էլ կռացավ, վերցրեց կախիչը, այնուհետեւ ազատվեց պաշտոնից: Եղիազար Վարդանյանի նշանակումը պատահական չէր. նա մինչ ռեկտոր լինելը լուրջ քաղաքաշինական գործունեությամբ է զբաղվել։ Մասնավորապես, նախկինում Վարդանյանը ունեցել է շինարարական ընկերություն եւ մասնակցել է յուղալի մրցույթների։ Վարդանյանը վայելում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորչությունը։

Հավելենք, որ արդեն նախկին ռեկտոր Եղիազար Վարդանյանը միջամտություն ունի նաեւ Ակադեմիական քաղաքի՝ կյանքի կոչման գործին։ Դեռ փետրվար ամսին կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որին, որպես ռեկտոր, մասնակցել է Վարդանյանը եւ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող International GmbH Architects and Engineers ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը։ Վարդանյանն այս հանդիպման ընթացքում նշել է. «Կարող ենք արդեն ճշգրտությամբ ասել, թե որքան ջուր, ոռոգում, գազ, էլեկտրաէներգիա է պահանջվում: Արդեն կարող ենք այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»։

Վերջում հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, անճարությունից է այս ընտրությունը կատարել՝ 3 ամիս անց համալսարանի ռեկտորին տեղափոխելով իր ենթակայության տակ գտնվող գերատեսչություն։ Մնում է տարակուսել՝ արդյոք Վարդանյանը կարդարացնի Փաշինյանի հույսերը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին