Դատապարտյալներն ահազանգում են՝ 5 տարի է իշխանությունները համաներում չեն հայտարարում. Ժողովուրդ
copy image url

Դատապարտյալներն ահազանգում են՝ 5 տարի է իշխանությունները համաներում չեն հայտարարում. Ժողովուրդ

Մամուլ 1 տարի առաջ - 07:35 21-03-2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Դատապարտյալները ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, մեծ բունտ է հասունանալու: Մասնավորապես, ըստ դատապարտյալների, 2023 թվականի նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ 5 տարի է` ՀՀ իշխանությունները համաներում չեն հայտարարում, ասել էր. «Ես, որ 2011 թվականին քրեակատարողական հիմնարկից դուրս եմ եկել համաներմամբ, ուզում եմ ասել, որ համաներումն արդյունավետ ինստիտուտ չեմ համարում, քանի որ ես այն տեսել եմ ներսից։ Շատ դեպքերում համաներմամբ դուրս եկած մարդիկ մի քանի ամսվա ընթացքում վերադառնում են` նոր հանցանքներ կատարելու պատճառով»:

Ըստ նրա` այս դեպքում ավելի նպատակահարմար է կիրառել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը, այսինքն՝ մեխանիկորեն բաց չթողնել, այլ անհատական մակարդակով գնահատել, թե արդյոք կոնկրետ անձը կարո՞ղ է գտնվել ազատության մեջ, թե՞ ոչ։
Եվ ահա, ըստ դատապարտյալների, Վճռաբեկ դատարանի կողմից 2024 թ. փետրվարի 22-ին կայացվեց մի վատթարացնող որոշում, որով ավելի ծանրացավ դատապարտյալների վաղաժամկետ ազատման գործընթացը, եւ նախկինում կատարված հանցագործությունների համար օրենսգրքով պատժի պայմանական կրումից ազատվելը դարձավ անձանց հանդեպ անհավասար մոտեցում, ինչով խախտվեց նրանց իրավունքները։ Այսինքն՝ մինչեւ 22.02.2024 թվականը ով վաղաժամկետ ազատվեց՝ ազատվեց. իսկ նույն արարքը կատարած անձը, ում վաղաժամկետ ազատման ժամկետը 22.02.2024թ.-ից հետո է լրացել, նա պետք է պատիժ կրի մնացածի փոխարեն:

«Սա մեր վիճակը վատթարացրել է, եւ աղմուկը անխուսափելի կլինի. մենք կռիվ ենք տալիս պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար, իսկ սրանք ավելի են ամեն ինչ բարդացնում»:

Իսկ ի՞նչ որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը. բանն այն է, որ քրեական օրենսգրքի փոփոխութուններից հետո դատապարտյալների վաղաժամկետ ազատ արձակման հարցը առավել բարեկարգվել էր, ու դատապարտյալները վստահ էին, որ դատարանը նոր օրենսգրքով կառաջնորդվեր, եւ իրենք ավելի շուտ ազատ կարձակվեին, սակայն Վճռաբեկ դատարանը որոշել է, որ նոր քրեական օրենսգրքի փոփոխությունը չի ազդի դատապարտյալների վրա, եւ նրանք կշարունակեն կրել իրենց պատիժը հին օրենսգրքի չափանիշներով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
22:15 Միայնության և աշխատանքային մարաթոնի հետևանք․ ՏՏ մասնագետի բնակարանը վերածվել էր աղբանոցի
08:45 Լույս չի լինի Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
09:17 Այդ տարածքները փակ չեն շնության համար. Փաշինյանի նոր գրառումը
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի