Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:51 14-09-2024

Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի. կյանքից զրկվածների ցուցակ իշխանությունները չեն հրապարակել․ Ժողովուրդ

Թվում է թե, արդեն ականատես ենք եղել ամեն բանի, բայց ՔՊ-ի իշխանության օրոք նրանք չեն դադարում օրեցօր զարմացնել՝ ամեն ինչ մոռացության տալու իրենց անհագ ցանկությամբ։ Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, լրացավ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի երկրորդ տարին:

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսեցին ինտենսիվ կրակ արձակել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը երկօրյա մարտերի ընթացքում հաջողեց, անգամ որոշ ուղղություններով էլ ձեռնարկեց դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հակառակորդը ռազմական ագրեսիայի արդյունքում դիրքային առաջխաղացում ունեցավ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ։

Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքները մնում են օկուպացված, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության գնալու անհագ ցանկությամբ տոգորված հայրենի իշխանություններին այդպես էլ չի հաջողվում Հայաստանի ինքնիշխան տարածքից հեռացնել հակառակորդի զորքերը։

Ավելին՝ Հայաստանի իշխանությունները մինչ օրս չեն հրապարակել ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների ցուցակը։ Պաշտոնական տվյալներով՝ մարտերի ընթացքում հայկական կողմը տվել է 224 զոհ։ Երեկ՝ սեպտեմբերյան երկօրյա մարտերի զոհերի հիշատակի օրը, որեւէ պաշտոնյա չի այցելել եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու. համենայնդեպս ոչ մի պետական կառույց այդ մասին հաղորդագրություն չի տարածել, ինչպես սովորաբար լինում է: Նիկոլ Փաշինյանն անգամ հարկ չի համարել օրվա կապակցությամբ հիշատակի խոսք ուղղել հանրությանը, որին «սիրում եւ որով հպարտանում էր», ընդհուպ՝ «խոնարհվում»:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել