Երևան +21°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 21:00 20-03-2024

Պուտինի նկարով պաստառը՝ Սարդարապատում․ որոնվում են ակցիայի մասնակիցները

Վերջին օրերին համացանցում ակտիվ շրջանառվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով պաստառի լուսանկարը՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում։ Լուսանկարում երևում է, որ մի խումբ քաղաքացիների կողմից ծածանվող պաստառի վրա գրված է՝ «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ»։

«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Փահլևանյանն Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ ակցիան իրականացվել է մարտի 16-ին՝ ՌԴ նախագահական ընտրությունների նախօրեին․

«Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ առավոտյան 7։19-7։30-ի սահմաններում, երբ եղել է ոչ աշխատանքային ժամ, պետական կառույցների համար նույնիսկ ոչ աշխատանքային օր։ Պրոցեսը տևել է 10 րոպե, նույնիսկ տարածքի պահնորդները՝ պահպանության մեջ ներգրավված աշխատակիցները, չեն նկատել։ Վերջում են նկատել, երբ ամեն ինչ ավատված է եղել։ Պահնորդների թերության հետ կապված իրավական գործընթաց է սկսվել։ Միևնույն ժամանակ դիմել ենք իրավապահ մարմիններին՝ իրավախախտ անձանց հայտնաբերելու և պատժելու համար։ Պատմամշակութային տարածքներում քաղաքական գործունեությամբ զբաղվելը արգելք է։ Այդ տարածքները պիտի ծառայեն միայն մշակութային, կրթական միջոցառումների համար։ Հետևաբար, մեր նախաձեռնությունը չի եղել, մենք դրա մասին տեղյակ չենք եղել»։

Փահլևանյանն իր խոսքում հիշատակեց նաև այն մասին, որ դա նույն պաստառն է, որ 2022 թվականից շրջանառվում է թե՛ արցախյան «Դեդո-Բաբոյի» մոտ, թե՛ Կիևյան կամրջից կախված։
Հարցին՝ տարածքում չկա՞ն տեսախցիկներ, որ ֆիքսած լինեն ակցիան իրականացնող անձանց դեմքերը, հուշահամալիրի տնօրենը պատասխանեց․

«Տեսախցիկներ կան, պարզապես գործընթացն արվում է տեսախցիկներից 50-60 մետր հեռավորության վրա»։

Oragir.News-ի դիտարկմանը՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի նկարով պաստառի ծածանվելու դեպքում նույն իրավական գործընթացին կգնայի՞ն, թե՞ ոչ, Փահլևանյանն այսպես արձագանքեց․

«Ամբողջ հարցն այն է, որ գոյություն ունի համապատասխան կարգ, որի համաձայն՝ հուշարձանի տարածքում ցանկացած միջոցառում անելու ժամանակ պետք է դիմել պատասխանատու մարմնին՝ թույլտվություն ստանալու կամ այն մերժելու կապակցությամբ։ Այս և Ձեր նշած դեպքում մենք քննարկում ենք դրա իրականացման նպատակի մասին։ Եթե պայմանականորեն Վլադիմիր Պուտինը որևէ առնչություն ունենար 1918 թվականի իրադարձություններին կամ Մայիսի 28-ին, այս հարցը կարող էինք այդ ռակուրսով էլ քննարկել»։

Ճշտող հարցին՝ քաղաքական գործչի նկարը ծածանելը արգելվա՞ծ է, թե՞ թույլատրված, Փահլևանյանը պատասխանեց․

«Քննարկվում է ակցիայի անցկացման բնույթը, նպատակը, միջոցի կիրառումը՝ նկարներ, դրոններ, տեսախցիկներ․ ամեն ինչ քննարկվում է մեր տնօրենության կողմից, ապա նոր՝ տրվում պատասխանը»։

Հուշարձանի տնօրեն Կարեն Փահլևանյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս տարի մայիսյան տոներին նվիրված միջոցառումներ լինելու են․

«Մենք՝ որպես կազմակերպություն, միջոցառում նախատեսում ենք իրականացնել, բայց պետական կամ հանրապետական միջոցառման մասին դեռևս տեղեկություն չունենք։ Մեր՝ այդ մասով իմացությունը սովորաբար լինում է մայիսի կեսերին»։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
08:57 Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ նիստից․ Հրապարակ
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
08:37 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ Հրապարակ
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։