Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:21 20-03-2024

Խոստովանում եմ, «Ֆլայ Արնայի» ծրագիրը ձախողվել է. Նիկոլ Փաշինյան

Բազմաթիվ երկրներ, հատկապես եթե ելք չունեն դեպի ծով, ձգտում են ունենալ սեփական ավիացիա, ազգային ավիափոխադրող, և մենք էլ էինք ձգտում, բայց վերջերս հասկացանք, որ «Ֆլայ Առնան», որը հիմնվել էր նաև պետության ներդրումով 2021-ին, կարծես 4,8 մլրդ է ներդրվել կապիտալի մեջ, դադարեցրել է թռիչքները և օդանավերն էլ հանել է գրանցումից: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Նա հարց ուղղեց վարչապետին, թե այդ առումով ի՞նչ է անելու Հայաստանը, ո՞րն է մեր երկրի դիրքորոշումը. «Եթե կա պատճառների վերլուծություն, թե ինչու է այդպես ստացվել, խնդրում եմ, դա էլ ասեք: Եվ կա՞ր արդյոք այդ ռիսկերի վերաբերյալ պատկերացում, որ կարող էր նման ելք լինել: Քիչ փող չէ, և քիչ կարևորություն չունի, որ մեզ անհրաժեշտ է հատկապես ճգնաժամային իրավիճակներում, երբ մենք որոշում կկայացնենք՝ այդ ինքնաթիռները թռչեն, թե ոչ և ուր թռչեն»:

Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է, բայց պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ Կովիդի համաճարակի ժամանակաշրջանն էր և, ըստ էության, այն ավիաընկերությունները, որոնք Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապում էին և ունեինք պայմանավորվածություն, բյուջետային ավիաընկերությունները, Կովիդի բերումով դադարեցրին իրենց թռիչքները դեպի Հայաստան: Մասնավորապես, խոսքը «Ռյանէյրի», «Վիզէյր»-ի մասին է:

Մենք այդ իրավիճակում կայացրել ենք որոշում, ըստ էության, ընկերության կառավարումը վստահելով այդ շուկայի արտաքին խոշոր խաղացողներից մեկին: Բայց հետագայում նաև շուկայի կոնյունկտուրան որոշակի փոփոխություն է կրել և նաև շուկայում նոր ընկերություններ են հայտնվել, և «Ֆլայ Առնան» մրցակցությանը չի դիմացել»:

Ըստ Փաշինյանի՝ այդ ընթացքում որոշակի զարգացումներ են եղել մեր քաղավիացիայի հետ կապված, մասնավորապես՝ ԵՄ «սև ցուցակում» հայտնվելը:

«Այո, դա վատ պատմություն է, որոշակի հետևություններ արվում են, և եթե չեմ սխալվում, երեկ նաև ԱԺ-ում մի օրենսդրական փոփոխություն է տեղի ունեցել, որով որոշակի գործողությունների համար, որոնք կատարվում են Ավիացիայի կոմիտեի կողմից, պետտուրքեր են սահմանվել: Դա արվում է նրա համար, որ Ավիացիայի կոմիտեի ֆինանսական հնարավորություններն ավելանան, որ կոմիտեն հնարավորություն ունենա պատշաճ մասնագետներ վարձել, որոնց գործունեության արդյունքում մենք հույս ունենք՝ շատ շուտով Հայաստանը դուրս կգա ԵՄ «սև ցուցակից»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ որոշակի ստուգողական գործողություններ են իրականացվել, և եթե քրեաիրավական գնահատականի համապատասխանեն, կտրվեն նման գնահատականներ:

Հարցին, թե արդյոք կառավարությունը համարու՞մ է «Ֆլայ առնայի» հետ կապված հարցը փակված, Փաշինյանն ասաց. «Ես կարծում եմ՝ ցավոք, մենք այդ նախագիծը շարունակելու մասին մտածելու լավատեսական ոչ մի հիմք չունենք»:

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո