Ներքին 2 տարի առաջ - 14:50 20-03-2024

«Նոր Նախիջևանը» տեղահանված արցախցիների կողքին է

«Նոր նախիջևան» մարդասիրական հիմնադրամը հայտնի է, որպես հայրենակիցներին մարդասիրական օգնություն և աջակցություն ցուցաբերող բարեգործական կազմակերպություն։

2023 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո Հիմնադրամը որոշել է իր գործունեության մեջ ընդգրկել արցախահայության կարիքների բավարարման առաքելությունը։

Ինչպես Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Մհեր Հովհաննիսյանը, կոնկրետ արցախահայությանն օգնելու իրենց մտահղացումն սկսել են իրագործել արդեն 2023 թվականի աշնանից, երբ կազմակերպության կողմից շուրջ 1000 ընտանիքի տրամադրվել է օգնություն՝ սննդի փաթեթներով։ Դրանք հասցվել են հիմնականում սահմանամերձ՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերոում ապաստանած արցախցիներին, մի մասն էլ Երևան քաղաքում գտնվող արցախցիներն են ստացել։ Այդ ամենի հետ մեկտեղ, նշված մարզերի բոլոր՝ 1-12-րդ դասարաններում սովորող երեխաներն են ապահովվել գրենական պիտույքներով և դպրոցական պայուսակներով։

«Նաև իրականացնում ենք «Առողջ հայրենակից» ծրագիրը, որտեղ ներառել ենք հրատապ վիրահատության կարիք ունեցող արցախցիների՝ ոչ մեծ քանակով, մեր հնարավորությունների սահմաններում։ Այս տարի ծրագիրը շարունակվում է, այն կոչել ենք «Արցախ»։ Ծրագրում ծավալային առումով որոշակի փոփոխություններ ենք կատարել՝ որոշ բաղադրիչներ հանելով, որոշներն ավելացնելով․․․ ինչպես, օրինակ, ներառել ենք տաքացուցիչներ։ Գրանցվող ընտանիքներին հնարավորություն ենք տվել ընտրելու, թե մեր կողմից տրամադրվող օգնության շրջանակներում նրանք ինչ են նախընտրում։ Այսինքն, մարդիկ իրենք են որոշել, թե ինչ կարող են ստանալ մեր կազմակերպությունից՝ ի տարբերություն նախորդ տարվա, երբ աջակցությունը տրվում էր հանպատրաստից», նշել է Մհեր Հովհաննիսյանը։



Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ Հիմնադրամը ակտիվ համագործակցություն է ծավալում Հանրապետության մարզերի մարզպետարանների, համայնքների հետ, որտեղից ստանում է տեղահանվածների ցուցակները։

«Ներկայում Հիմնադրամն իր գործունեությունն ուղղում է արդեն կենտրոնական և հյուսիսային մարզերում բնակություն հաստատած արցախցիներին՝ հաշվի առնելով, որ հարավային տարածաշրջաններում գտնվողներն արդեն օգտվել են մեր օգնությունից։ Դրա հետ կապված՝ ունենք շարունակվող ծրագրեր, ինչպես նշեցի՝ օրինակ, «Առողջ հայրենակից»-ը։ Առաջիկայում կշարունակենք նաև դպրոցական պիտույքների տրամադրման ծրագիրը, որի թիրախ խումբը սահմանամերձ բնակավայրերի աշակերտներն են լինելու»։

Մեր հարցին՝ ընթացիկ տարում կազմակերպությունն արցախցի քանի՞ ընտանիք է գրանցել օգնություն տրամադրելու համար, Մհեր Հովհաննիսյանը տեղեկացրեց․ «2024 թվականի համար գրանցված արցախահայերի ընտանիքների թիվը կազմում է հենց 2024։ Այդ թվաքանակն ուղղակի համընկավ տարեթվի հետ․ գրանցման ավարտին ունեինք այդքան շահառու ընտանիք։ Մենք հիմա փաստաթղթերի ստուգում ենք իրականացնում, ըստ այդմ յուրաքանչյուր շաբաթվա կտրվածքով մարդկանց կանչում ենք, գալիս են, օգնությունը ստանում։ Ովքեր չունեն Հիմնադրամ գալու հնարավորություն, մենք յուրաքանչյուր փուլի ավարտին կատարվող ճշտումներից հետո նախատեսված օգնությունը տեղափոխում ենք նրանց փաստացի գտնվելու վայրեր»։

Մհեր Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց գրանցման մասին, որն իրականացվում է Հիմնադրամի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում ներկայացված եղանակով։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո

Ձեզ գուցե հետաքրքրի