Ներքին 2 տարի առաջ - 16:20 13-03-2024

Դուք թշնամի չեք, դավաճան եք, կանգնում ու մեջքից եք հարվածում. Վազգեն Պետրոսյան

Այսօր մեր հերթական հավաքն ենք անցկացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ իրազեկել ժողովրդին և հիշեցնել, որ պահանջում ենք ԿԳՄՍ նախարարի հրաժարականը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Պետրոսյանը։

Նրա խոսքով երկիրն այսօր անտերության է մատնված, բուհերն իրար միացնում են ոչ տրամաբանական իմաստով, գիտության տարբեր բնագավառները ոչնչացնում են արտաքին ուժերին տուրք տալու համար ու այդպես գնում են դեպի երկրի քանդմանը։

«Լկտիությունը, հայրենիք չսիրելն ունեն չափ ու սահման։ Երբ այդ սահմաններն անցնում են, դա կոչվում է մեկ բառ՝ դավաճան... դուք թշնամի չեք, թշնամին քաջություն ունի ու դիմացից է կրակում, իսկ դուք դավաճան եք, կանգնում ու մեջքից եք հարվածում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո