Ներքին Արտաքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:44 12-03-2024

Ձեր Փաշինյանը մեր Սահակաշվիլիի copy-past տարբերակն է․ վրացի քաղաքական գործիչ

Oragir.News-ի՝ Թբիլիսիի թղթակիցը զրուցել է վրացական «Պահպանողական շարժում» կուսակցության առաջնորդներից մեկի հետ՝ քննարկելով տարածաշրջանային իրավիճակը։

Քաղաքական գործիչը շեշտեց, որ կուսակցությունը կարծում է, որ անհրաժեշտ է բաց երկխոսության գնալ Ռուսաստանի հետ, քանի որ այդ երկիրը Կովկասի ամենամեծ խաղացողն է, որի հետ Վրաստանը դիվանագիտական որևէ կապ այժմ չունի։

«Մեր բոլոր խնդիրները՝ տարածքային, տնտեսական, անվտանգային, չեն կարող լուծվել առանց Մոսկվայի հետ երկխոսության»,-ասաց նա՝ ընդգծելով, որ շատերը փորձում է ի դեմս Վրաստանի Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ներքաղաքական կյանքին՝ քաղաքական գործիչը նկատեց․ «Հայ ժողովուրդը մեզանից ավելի իմաստուն գտնվեց, երբ փլուզվում էր Խորհրդային Միությունը։ Հայ ժողովրդը ունեցավ պրագմատիկ, հեռատես մտածողությունը։ Մենք՝ վրացիներս, որ ավելի կրակոտ ենք, էմոցիոնալ, կորցրինք մեր տարածքները և ունեցանք քաղաքացիական պատերազմ, իսկ հայերն իրենց պրագմատիզմով ընտեցին տարածաշրջանի ամենահզոր խաղացողին և համագործակցելով Ռուսաստանի հետ՝ կարողացան անգամ մեծացնել իրենց տարածքները՝ դե ֆակտո ղեկավարելով Ղարաբաղը։

Այն, ինչ կատարվում է ձեզ մոտ, մենք արդեն դրա միջով անցել ենք։ Ձեր Փաշինյանը մեր Սահակաշվիլին է։ Այնքան շատ են մանությունները, որ թվում է՝ շաբլոնը մեկն է, ինչ-որ մեկը պարզապես copy-past է արել։ Երիտասարդ ընդդիմադիր գործիչ, որը երկիրը դարձնում է դեպի Արևմուտք։ Դրան հաջոդում է պատերազմ, կորսվում են տարածքներ, որից հետո հայտարարվում է, որ դա է ճիշտ ժանապարհը։

․․․․Մենք մտածում էինք, որ համագործակցելով Արևմուտքի հետ՝ այնտեղ կլուծենք մեր խնդիրները։ Երբ սկսվեց պատերազմը, ոչ ոք չեկավ։ Երբ սկսվեց պատերազմը, և մենք վստահ էինք, որ ահա ամերիկացիները, եվրոպացիները կգան, բայց նանք չեկան, և դա փաստ է։ Երբ ես այժմ նայում եմ Փաշինյանին, որը խաղում է Ֆրանսիայի հետ՝ ակնկալելով, որ Ֆրանսիան ինչ-որ բաներ կտա, ես պարզ տեսնում եմ այն, ինչ տեսել եմ իմ հայրենիքում, տեսնում եմ, թե ուր է դա տանելու։ Այժմ աշխարհի վերաձևում է տեղի ունենում, և ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ է գրված որևէ կոնվենցիայում։ Այժմ Վրաստանի և Հայաստանի առաջ հարց է դրված, թե ինչ ռազմամթերք ունեն այս երկրները, և ովքեր կկռվեն նրանց փոխարեն, եթե սկսվի մեծ պատերազմ։ Դրա համար եմ պնդում, որ պետք համաձայնության գալ գլխավոր խաղացողների հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին