Ներքին 2 տարի առաջ - 13:05 12-03-2024

Դանակահարություն՝ Ալաշկերտ գյուղի կենտրոնական զբոսայգում․ կան վիրավորներ․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 8-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալաշկերտ գյուղի զբոսայգու տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել և կան դանակահարված քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված 2 քաղաքացի է բերվել։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանները պարզում են, որ նրանք են Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Կարեն Վ․-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախից միջին անոթային թափանցող վերք» ախտորոշմամբ և 41-ամյա Սեթ Վ․-ն։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախից կտրած վերք, թիկունքային շրջանի ծակած, կտրած վերք» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանները պարզել են, որ նշված զբոսայգում վիճաբանություն է տեղի ունեցել Կարեն և Սեթ Վ․-երի ու Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Նիկոլ Պ․-ի հետ, որի ժամանակ վերջինիս ծեծի են ենթարկել, ով էլ իր մոտ եղած սուր կտրող, ծակող գործիքով հարվածներ է հասցրել Կարեն և Սեթ Վ․-երին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ կասկածյալ Նիկոլ Պ․-ին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում