Մամուլ 2 տարի առաջ - 08:52 12-03-2024

Հերոսների նսեմացման փորձերի հերթական ալիքը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, քպական իշխանությունների կողմից շարունակվում է հանրության շրջանում Արցախի ու արցախյան հարցի վերաբերյալ բացասական ֆոն ձևավորելու գործընթացը։

Ինչպես հայտնում է «Փաստ» թերթի աղբյուրը, արցախցիների բռնի տեղահանման վրա աչք փակելուց, Արցախը թշնամուն հանձնելուց, ադրբեջանական բոլոր կապրիզները հանդուրժելուց, բավարարելուց բացի, ներկայում իշխանությունները ձեռնամուխ են եղել հաջորդ էլ ավելի վտանգավոր թեզերի տիրաժավորման գործընթացին։ Մասնավորաբար, մեր տեղեկություններով, ներկայում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի համար առաջնային պլանում է Արցախյան առաջին պատերազմի վրա վերջնական ստվեր գցելն ու ամեն հնարավոր տարբերակով Արցախն ազատագրած, պատերազմի բովով անցած հերոսներին անվանարկելը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, այս հարցում իշխանությունների թիվ մեկ խաղացողը այդ տարիներին բավական առանցքային դեր ունեցած, իսկ 2018-ից հետո փաշինյանական «գիծն» առաջ տանողներից մեկն է, որն իր սատելիտներով ու սոցցանցային «ակտիվով» արդեն իսկ սկսել է Արցախի հերոսներին անվանարկելու նոր ալիք, որով տիրաժավորվում են այնպիսի բազմավաստակ ու Արցախի հաղթանակում ավանդ ունեցող անձանց անուններն, ինչպիսիք են, օրինակ՝ Նորատ Տեր-Գաբրիել յանն ու Արկադի Տեր-Թադևոսյանը (լեգենդար Կոմանդոսը)։ Հիմնականում փորձ է արվում նսեմացնել նրանց ու այդ տարիներին հաղթանակի գործում մեծ ներդրում ունեցած անձանց գործերը, ստվեր գցել ընդհանրապես Արցախյան ազատամարտի հաղթանակի վրա, ինչի սկիզբն, ի դեպ, դրել էր կարկառուն քպականներից մեկը՝ «հեղափոխությունը» վեր դասելով այդ հաղթանակից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում